ՀՀ-ի տարածքում օգտագործվող բուժող խոտաբույսերը

ՀՀ բուժիչ և սննդի մեջ օգտագործվող խոտաբույսեր և սննդի մեջ օգտագործվող խոտաբույսեր

Նպատակը՝ ճանաչել մեր հայրենիքի տարածքում առկա բոլոր տեսակի օգտակար խոտաբույսերը, ուսումնասիրել բուժիչ բույսերի հատկությունները, ծանոթանալ ազգային խոհանոցի բաղադրատոմսերի հետ։

Ժամկետը՝ 01․02-28․02

Ընթացքը՝ 1․ Համացանցից գտնել, թե ինչ խոտաբույսեր են հատկապես տարածված մեկ շրջանում (առնվազն 10 խոտաբույս)
2․ Տեղադրել լուսանկար և տեղեկություն խոտաբույսի մասին, այդ խոտաբույսի բուժիչ հատկությունների մասին և այլ օգտակար հատկությունների վերաբերյալ
3․ Զրուցել ընտանիքի անդամների հետ և պարզել, թե ինչ խոտաբույս է օգտագործվում սննդի համար ձեր բնակության շրջանում
4․ Տեղադրել բաղադրատոմսը բլոգում

Արդյունքները՝

1․ Համացանցից գտնել, թե ինչ խոտաբույսեր են հատկապես տարածված մեկ շրջանում (առնվազն 10 խոտաբույս)։ Տեղադրել լուսանկար և տեղեկություն խոտաբույսի մասին, այդ խոտաբույսի բուժիչ հատկությունների մասին և այլ օգտակար հատկությունների վերաբերյալ

1) Անանուխ (դաղձ). բազմամյա, կոճղարմատավոր վայրի կամ մշակովի խոտաբույս է: Աճում է ամենուրեք: Տերևները և ծաղիկները պարունակում են եթերայուղ, կարոտին, մենթոլ և այլն: Մենթոլն ունի անոթալայնիչ, հանգստացնող և տեղային ցավամոքիչ ներգործություն: Մտնում է վալիդոլի, Զելենինի կաթիլների և այլ պատրաստուկների բաղադրության մեջ: Տերևների թուրմն օգտագործվում է մարսողության կանոնավորման, լնդերի բորբոքման, սրտխառնոցի և այլ դեպքերում:

Անանուխի օգտակար և բուժիչ հատկությունները - Լուրեր Հայաստանից - Թերթ.am

2) Անթառամ. բազմամյա խոտաբույս է: Աճում է տափաստանային գոտիներում, ավազային հողերում, սարալանջերում: Թուրմը և եփուկն ունեն լեղամուղ, հակամանրէային հատկություններ:

Անթառամ. ՀՀ Կարմիր գիրք - Econews.am

3) Ազնվամորի (անտառամորի, մոռենի). վայրի կիսաթուփ է, աճում է  անտառների բացատներում, ձորեզրերին: Մշակվում է պարտեզներում, պուրակներում: Բուժիչ նպատակով օգտագործում են պտուղները, մասամբ՝ տերևներն ու ծաղիկները: Ունի քրտնաբեր, ջերմիջեցնող, կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություններ:

Ազնվամորի տերեւի թեյ - Ընդհանուր տեղեկություններ - 2022

4) Եղինջ երկտուն. բազմամյա խոտաբույս է: Աճում է բոլոր գոտիներում, առավելապես ստվերոտ և խոնավ անտառներում, թփուտներում: Տերևներից ստացվող պատրաստուկներն ունեն արյունահոսությունը դադարեցնող, արյան մակարդելիությունը խթանող, հարթ մկանների տոնուսը բարձրացնող, նյութափոխանակությունը կարգավորող հատկություններ:

Եղինջ երկտուն - Крапива двудомная - Urtica dioica L.

5) Երիցուկ դեղատնային. միամյա կամ բազմամյա խոտաբույս է: Աճում է դաշտերում, մարգագետիններում, նաև մշակվում է: Ծաղկազամբյուղների թուրմն ու եփուկը, որպես հակաբորբոքային, քրտնաբեր, վարակազերծող միջոց, օգտագործվում են լուծի դեպքում, կոկորդի և լնդերի բորբոքումների, բերանաբորբի ժամանակ:

Երիցուկ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

6) Հազարատերեվուկ սովորական. բազմամյա խոտաբույս է: Աճում է Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերի մարգագետիններում ու թփուտներում: Պատրաստուկները բարձրացնում են արյան մակարդելիությունը, լավացնում ախորժակը, կարգավորում մարսողությունը, ունեն հակաբորբոքային և հակամանրէային հատկություններ:

ՀԱԶԱՐԱՏԵՐԵՎՈՒԿ - Eak

7) Մանանեխ. վայրի խոտաբույս է:  Աճում է դաշտերում, մարգերում, ճանապարհների մոտ: Սերմերը պարունակում են գլիկոզիդներ և օգտագործվում են մանանեխի փոշի ու եթերայուղ ստանալու համար:Մանանեխի ծեփուկները և լոգանքները խորհուրդ են տրվում վերին շնչուղիների հիվանդությունների ու մրսածության ժամանակ:

ՄԱՆԱՆԵխ - Eak

8) Խատուտիկ դեղատու. բազմամյա խոտաբույս է: Աճում է բոլոր գոտիների այգիներում, դաշտերում, մարգագետիններում, ցանքերում: Եփուկը և ջրաթուրմն օգտագործում են որպես ախորժաբեր, լեղամուղ, մարսողությունը կարգավորող միջոց:

Իսկ դուք գիտեք որոնք են այս դեղաբույսերի օգտակար հատկությունները:

9) Լոշտակ սպիտակ (մարդախոտ). բազմամյա խոտաբույս է: Աճում է բոլոր գոտիների գետահովիտներում, անտառի բացատներում, աղբուտներում: Բուժիչ նպատակով հիմնականում օգտագործվում են արմատները, որոնց եփուկն ունի ցավամոքիչ, արյունահոսությունը դադարեցնող, միզամուղ, լուծողական հատկություններ:

Լոշտակ սպիտակ - Переступень белая - Bryonia alba L.

10) Մասրենի. վայրի և մշակովի բույս է: Աճում է ամենուրեք՝ անտառների բացատներում, գետահովիտներում, լեռնալանջերին: Պտուղները հարուստ են վիտամիններով: Պտուղների եփուկն օգտագործվում է որպես վիտամինային և մարսողությունը լավացնող, իսկ պատրաստուկները՝ լյարդի, լեղապարկի և միզաքարային հիվանդությունների ժամանակ՝ որպես հակաբորբոքային, ինչպես նաև արյունաստեղծ համակարգը խթանող միջոց:

Hundros / Törnros (Rosa canina) | Garmundo

3․ Զրուցել ընտանիքի անդամների հետ և պարզել, թե ինչ խոտաբույս է օգտագործվում սննդի համար ձեր բնակության շրջանում։

Ես արմատներով Գյումրիից եմ, ու այնտեղ պատրաստում են հիմնականում սիբեխով ճաշ։
4․ Բաղադրատոմս՝ 1․ Սոխը տապակել յուղի մեջ, ավելացնել տոմատի մածուկ
2․ Ավելացնել ջուր, կարտոֆիլ, սիբեխ, բլղուր
3․ եփել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *