ՆՈՅԵՄԲԵՐ 14-18

Առաջին համաշխարհային պատերազմ/ մաս2/

Առաջադրանք

Դիտե՛լ տեսանյութերը և ներկայացնել վերլուծությունները/բլոգում /

Լրացուցիչ նյութ՝

Առաջին համաշխարհայինը՝ Եվրոպայի և Հայաստանի համար

Վերլուծություն՝

Հայկական կոտորածի շրջանում Ռուսաստանը մեծ կորուստներ է կրում Գերմանիայի և Ավտրոհունգարիայի հետ պատերազմի ընթացքում և չնայած Կովկասում որոշ զորք ունենալուն միայն ազդում է Վանի հայության փրկությանը։ Շատերը կարծում են, որ Ռուսաստանը սա դիտավորյալ է անում, քանի որ ցանկանում է, որ Հայաստանի հայությունը կոտորվի, սակայն Ռուսաստանի հիմնական զորքը իսկապես կենտրոնացած էր Գերմանիայյի հետ կռվի շրջանում և արդյունքում Ռուսաստանը չի կարողանում Թուրքիայի շատ տարածքներ գրավել։

1916 թվականին արդեն ռուս-գերմանական ճակատում կայունանում է ռուսների վիճակը։ Հայաստանի համար սա կարևոր է դառնում քանի որ Ռուսաստանը կարողանում է արդյունքում կենտրոնացնել իր զորքը Կովկասիան ճակատում։ Ռուսաստանը անցնում է հարձակման և գրեթե ամբողջ Արևմտյան Հայաստանը անցնում է Ռուսներին։ Սա պետք է տեղի ունենար դեռ 1914 թվականին և 2 տարվա ուշացման պատճառով տեղի ունեցավ Եղեռնը։ Ռուսները սակայն այս իրողությունը համարում էին ձեռնտու։ Իրենց փաստացի հասել էր Հյաաստանը առանց հայերի։

Հայերը թուրքերի կողմից ոչնչացվել են Անտանդի տաշնակից լինելու պատճառով։ Դաշնակիցներին հարցեր չտալու համար հայերի մոտ ստեղծել են այն միտքը, որ ցեղասպանություն մեկ է լինելու էր մի օր, ինչը ճիշտ չէ, որովհետև ցեղասպանություն եղել է հանգամանքների ստեղծման արդյունքում։ Հայերը նաև Օսմանյան Թուքիայում լավ չեն ապրել հայերի գերակշռող մասը գյուղացիներն էին, համեմատաբար լավ էին ապրում հոգևորականները կամ բարձրաստիճան պաշտոնյաները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *