Մարդկության ստեղծումը (հունական դիցաբանություն)

Ի տարբերություն ուրիշ ազգերի առասպելների՝ հին հունական դիցաբանության մեջ չկա որևէ կոնկրետ պատմություն մարդկանց ստեղծման մասին։ Հունական առասպելները պատմում են, թե ինչպես են աստվածները մահկանացուներին ստեղծելու մի քանի փորձեր կատարել, որոնցից առաջին երեքն անհաջող էին։ Միայն չորրորդ անգամ վերջապես հաջողվում է ստեղծել մարդկանց: Չկա հստակ տարբերակ, թե ով է եղել մարդկանց արարիչը, սակայն հայտնի է, որ մարդկային ցեղի զարգացման հարցում մեծ դեր է խաղացել մարդկանց մեծ բարեկամ և բարեգործ Պրոմեթևսը:

ԱՌԱՍՊԵԼԸ

Սարդկության ստեղծման առաջին փորձը տեղի ունեցավ դեռևս տիտանների ժամանակ, երբ տիտան Կրոնոսն էր տիեզերքի գերագույն կառավարիչը (տես՝ էջ 20-21):Արդյունքում ստեղծվում է այսպես կոչված ոսկե սերունդը մարդկանց մի խումբ, որն ապրում էր առանց աշխատելու` անվերջ խանդավառությամբ: Նրանց անծանոթ էին վիշտն ու ծերությունը: Երբ եկավ այս մարդկանց մահանալու ժամանակը, այն նման էր խաղաղ քուն մտնելուն: Դրանից հետո երկիրը կրկին ամայացավ ու դարձավ անմարդաբնակ:

Հետագայում արդեն Օլիմպոսի աստվածները ստեղծում են արծաթե սերունդը: Այս մարդիկ ապրում էին շատ երկար, և նրանց մտավոր զարգացվածությունն անչափ դանդաղ էր ընթանում: Սանուկը հարյուր տարում հազիվ հասունանում էր։ Ուստի այդ սերնդի մարդիկ շատ անխելք էին ու անկիրթ, նրանք չէին կարողանում համերաշխության մեջ ապրել և հաճախ պատերազմում էին միմյանց դեմ։ Դրա հետ մեկտեղ, այս մարդիկ պատշաճ ձևով չէին հարգում աստվածներին։ Այս ամենը զայրացնում է Զևսին, որն ի վերջո վտարում է նրանց հանգուցյալների աշխարհ։

Դրանից հետո Զևսը կավից մարդկանց մի նոր սերունդ է ստեղծում, որը հայտնի է որպես բրոնզե սերունդ, քանի որ այս մարդիկ իրենց բոլոր զենքերն ու գործիքները պատրաստում էին հենց բրոնզից։ Այս սերնդի մարդիկ՝ նախորդների նման, շատ կռվարար էին և բազմաթիվ պատերազմներ են մղում միմյանց դեմ, որոնց արդյունքում բոլորն ի վերջո ոչնչանում են։ 

ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Վերջապես արդեն չորրորդ փորձից հաջողվում է ստեղծել մարդկանց: Շատերը վերագրում են մարդկանց արարումը Պրոմեթեսին, սակայն գոյություն չունի մեկ հստակ կարծիք: Այնուամենայնիվ, միանշանակ նա էր մարդկանց ամենամեծ օգնականը: Նա մարդկանց բացում է բժշկության ու նավարկության գաղտնիքները: Ավելին, Պրոմեթևսը նաև սովորեցնում է մարդկանց ինչպես զոհաբերությունների ժամանակ մսի մի մասն իրենց պահել, իսկ մյուս մասը նվիրել աստվածներին՝ վերջիններիս հաճոյանալու համար։

ԿՐԱԿԻ ԱՌԵՎԱՆԳՈՒՄԸ 

Պրոմեթևսը Օլիմպոս աստվածային սարից գողանում է կրակը և տալիս մարդկանց, որպեսզի վերջիններս կարողանան կրակի վրա իրենց ուտելիքը պատրաստել և տաքացնել իրենց տները։ Զայրացած Ձեսը պատժում է Պրոմեթևսին՝ շղթայելով նրան ժայռից, որտեղ մի հսկայական արծիվ ամեն օր գալիս և կտցում էր նրա լյարդը:

ՈՍԿԵ ԴԱՐ

Ոսկե դարը հայտնի է որպես Կրոնոս (հռոմեական դիցաբանության մեջ հանդես է գալիս Սատուրն անվան տակ) տիտանի իշխանության ժամանակաշրջան: Այս ժամանակաշրջանի մարդիկ ապրում էին կատարյալ խաղաղության մեջ։ Նրանց անծանոթ էր քրտնաջան աշխատանքն ու ծանր ապրուստը։ Ապրուստի համար անհրաժեշտ ուտելիքը հեշտորեն ձեռք էր բերվում ծառերից և բույսերից։ Հարկ է նշել, որ հետագայում` Վերածննդի ժամանակաշրջանում,

(1355-1550թթ.) ոսկե դարի անհոգ ապրելակերպի գաղափարը մեծ տարածում է ստանում իտալական արվեստի մեջ, և այդ ժամանակահատվածի բազմաթիվ նկարիչների ստեղծագործությունների թեման դառնում:

ՊՐՈՄԵԹԵՎՍԻ ՊԱՏԻԺԸ

Որպես պատիժ մարդկանց համար կրակը գողանալու ամենազորեղ Զևսը Պրոմեթևսին շղթայում է երկրի ու քաոսի սահմանին գտվող մի ժայռից։ Ամեն օր մի հսկայական արծիվ կտցում էր նրա լյարդը, որը վերականգնվելու հատկություն ուներ։ Այսպես հազարավոր տարիներ Պրոմեթևսը մարդկանց համար բարի գործ կատարելու դիմաց դիմանում է այդ տառապանքներին, մինչև որ մի օր հերոս Հերակլեսը սպանում է արծվին և վերջ դնում նրա տանջանքներին:

ՊԱՆԴՈՐԱ

Երբ Պրոմեթևսը գողանում է կրակը և տալիս մարդկանց, Զևսը որոշում է պատժել վերջինիս: Նա Պանդորա անունով մի գեղեցիկ կնոջ է ստեղծում և կնության տալիս Պրոմեթևսի եղբորը Էպիմեթևսին՝ Պրոմեթևսը բազմիցս զգուշացրել էր նրան, որ Զևսից որևէ նվեր չընդունի Սակայն, չլսելով նրան, վերջինս Պանդորայի հետ միասին բնակություն է հուսստատում երկրի վրա։ Աստվածները է պիմեթևսի մոտ մի կարաս էին պահում, որի մեջ փակված էին բազմաթիվ հիվանդություններ ու դժբախտություններ: Մի օր հետաքրքրասեր կինը բացում է կարասի բերանը ու դուրս թողնում բոլոր այդ չարիքները, որոնք տարածվում են ամբողջ աշխարհով մեկ դժբախտություններ բերելով մարդկանց.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *