ԴԵԿՏԵՄԲԵՐ 12-16

Պատմության էջերից դուրս

  • Սարդարապատի ճ/մ
  • Անկախության հռչակումը:

Գրականություն՝

1918 Թ. ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ

Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը)

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ, ՀԱՏՈՐ Դ /էջ 185-ից/

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ /էջ 353-ից/

Տեսանյութեր՝ /բլոգում առանձնացնել կարևոր մտքերը/

11․ Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան

12. Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան

Վերլուծություն՝

Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թ-ի մայիսի 21-27, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև: Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են 20-րդ դարի Ավարայր:

Շատերը Սարդարապատի ճակատամարտը ներկայացնում են ինչոր հրաշքի տեսքով, բրը իրականություն չի։ Պատմության մեռ ցավոք հրաշքներ չեն կարող տեղի ունենալ և ամեն մի քայլ ունի իր պատճառներն ու հետևանքները։ Այսպես Սարդարապատի ճակատամարտի համար մարդկանց ուժ տվեցին Վանից Երևան եկած բնակիչները, որվքեր արդեն պայքարի որոշակի փորձ ունեին և հենց նրանք էլ արողացան հուսասլքված հայությանը որտքի հանել։

Սարդարապատի ճակատամարտը հայ ուսումնասիրողների կողմից գնահատվում է որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկը։ Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար:

ՆՈՅԵՄԲԵՐ 21-25

Հայաստանը 1918թ. նախօրյակին

Գրականություն՝

Տեսանյութեր՝

Վերլուծություն՝

ԴԵԿՏԵՄԲԵՐ 5-9

1918 թվականը և Հայաստան / մաս 1/

Գրականություն՝

Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը)/ էջ 281-ից/

Հայաստանի անկախության ուղին /էջ 3-18/

ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ, ՀԱՏՈՐ Դ /էջ 182-ից/

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ /էջ 351-ից/

Դիտե՛լ տեսանյութերը և ներկայացնել վերլուծությունները/բլոգում /

10. Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան

11․ Ռուս-թուրքական վանդակ | Հրանտ Տեր-Աբրահամյան

Վերլուծություն՝

ՆՈՅԵՄԲԵՐ 14-18

Առաջին համաշխարհային պատերազմ/ մաս2/

Առաջադրանք

Դիտե՛լ տեսանյութերը և ներկայացնել վերլուծությունները/բլոգում /

Լրացուցիչ նյութ՝

Առաջին համաշխարհայինը՝ Եվրոպայի և Հայաստանի համար

Վերլուծություն՝

Հայկական կոտորածի շրջանում Ռուսաստանը մեծ կորուստներ է կրում Գերմանիայի և Ավտրոհունգարիայի հետ պատերազմի ընթացքում և չնայած Կովկասում որոշ զորք ունենալուն միայն ազդում է Վանի հայության փրկությանը։ Շատերը կարծում են, որ Ռուսաստանը սա դիտավորյալ է անում, քանի որ ցանկանում է, որ Հայաստանի հայությունը կոտորվի, սակայն Ռուսաստանի հիմնական զորքը իսկապես կենտրոնացած էր Գերմանիայյի հետ կռվի շրջանում և արդյունքում Ռուսաստանը չի կարողանում Թուրքիայի շատ տարածքներ գրավել։

1916 թվականին արդեն ռուս-գերմանական ճակատում կայունանում է ռուսների վիճակը։ Հայաստանի համար սա կարևոր է դառնում քանի որ Ռուսաստանը կարողանում է արդյունքում կենտրոնացնել իր զորքը Կովկասիան ճակատում։ Ռուսաստանը անցնում է հարձակման և գրեթե ամբողջ Արևմտյան Հայաստանը անցնում է Ռուսներին։ Սա պետք է տեղի ունենար դեռ 1914 թվականին և 2 տարվա ուշացման պատճառով տեղի ունեցավ Եղեռնը։ Ռուսները սակայն այս իրողությունը համարում էին ձեռնտու։ Իրենց փաստացի հասել էր Հյաաստանը առանց հայերի։

Հայերը թուրքերի կողմից ոչնչացվել են Անտանդի տաշնակից լինելու պատճառով։ Դաշնակիցներին հարցեր չտալու համար հայերի մոտ ստեղծել են այն միտքը, որ ցեղասպանություն մեկ է լինելու էր մի օր, ինչը ճիշտ չէ, որովհետև ցեղասպանություն եղել է հանգամանքների ստեղծման արդյունքում։ Հայերը նաև Օսմանյան Թուքիայում լավ չեն ապրել հայերի գերակշռող մասը գյուղացիներն էին, համեմատաբար լավ էին ապրում հոգևորականները կամ բարձրաստիճան պաշտոնյաները։

Առաջին համաշխարհային պատերազմի պատճառներ

Առաջին համաշխարհային պատերազմի պատճառները բազմազան են և քննարկման առարկա։ Պատերազմը սկսվել է Բալկաններում 1914 թվականի հուլիսի վերջին և ավարտվել է 1918 թվականի նոյեմբերի 18-ին՝ խլելով 17 միլին մարդու կյանք և 20 միլիոն վիրավոր։

Եվրոպացի դիվանագետները պատերազմի սկզբից քիչ ժամանակ առաջ:
Աշխարհի քարտեզը ըստ պատերազմի մասնակիցների 1917 թվականին: Անտանտը կանաչով, Կենտրոնական ուժերը նարնջագույն, չեզոք երկրները մոխրագույնով:

Երկարաժամկետ վերլուծությունները միտված են բացատրելու ինչու երկու գերտերություններ Գերմանիան և Ավստրո-Հունգարիան մի կողմից և Ռուսաստանը, Ֆրանսիան, Սերբիան և Մեծ Բրիտանիան մյուս կողմից մտան պատերազմի մեջ 1914 թվականին։ Պատերազմի պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է վերլուծել քաղաքական, տարածքային և տնտեսական հակամարտությունները, Միլիտարիզմը, դաշինքների ստեղծման պատճառները, իմպերիալիզմը, ազգայնականության աճը և ուժային վակումը Օսմանյան կայսրության փլուզումից հետո։ Մյուս հիմնական պատճառներից կարող են լինել Եվրոպայում ուժային վերադասավորումից հետո տարածքային վեճերը, փլուզված և մասնատված երկրները, սպառազինության մրցավազքը, որը սկսվել էր վերջին տասնամյակներում։

Կարճաժամկետ վերլուծությունները փորձում են բացատրել թե ինչու հենց այդ ժամանակ սկսվեց պատերազմը։ Նրանք վերլուծում են Հուլիսյան ճգնաժամի ժամանակ մեծ տերությունների որոշումները, ինչը առաջացել էր Արքայազն Ֆրանց Ֆերդինանդի և նրա կնոջ սպանությունից հետո 1914 թվականի հունիսի 28-ին։ Սպանությունը կատարել էր Գավրիլո Պրինցիպ, ով ազգությամբ սերբ էր և Երիտասարդ Բոսնիա խմբակցության անդամ էր, որին սատարում էր Սերբիական ազգայնական Սև ձեռք կազմակերպությունը։ Ճգնաժամը ծագեց Ավստրո-Հունգարիայի և Սերբիայի միջև, որում ներքաշվեցին Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բելգիան և Մեծ Բրիտանիան։ Ճգնաժամի խորացման պատճառներից էր դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը մեծ տերությունների միջև։

Ճգնաժամին հաջորդեց մի շարք դիվանագիտական հակամարտություններ Մեծ տերությունների երկրների միջև։ Այս հակամարտությունների հիմնական պատճառը կարող է լինել ուժերի վերադասավորությունը Եվրոպայում սկսած 1867 թվականին։

Պատմաբանները մինչև այժ չեն եկել համաձայնության պատերազմի հիմնական պատճառների շուրջ։ Գոյություն ունեն մի քանի տեսակետներ։ Շատ պատմաբաններ կարծում են, որ պատերազմը ոչ թե սկսել են Գերմանիան և Ավստրո-Հունգարիան, այլ ներքաշված են եղել նաև այլ ուժեր։ Մյուսները կարծում են, որ Գերմանիան երկար ժամանակ պլանավորել էր պատերազմը, երրորդները կարծում են որ Անտնանտի ուժերը ավելի շահագրգռված են եղել պատերազմի սկսվելու հարցում։

Փառանձեմ թագուհի

Պրեզենտացիա

Փառանձեմը Սյունյաց Անդովկ իշխանի դուստրն էր: Անդովկ Սյունին 4-րդ դարում հայոց ամենահզոր իշխաններից էր: Առհասարակ, Սյունյաց նախարարական տունն Արշակունյաց թագավորության շրջանում ամենաազդեցիկն էր: Սյունաց տոհմը գահամանակում բարձր դիրք էր գրավում եւ ի զորու էր պատերազմի ժամանակ 20,000 եւ ավելի զորք հավաքել:  Անդովկ Սյունու դուստրը` Փառանձեմը, հարկ էր, որ արքայական տան հարս լինի, եւ Սյունյաց իշխանն իր դստերը կնության տվեց Տիրան Արշակունի արքայի որդուն` Գնելին: Ըստ որոշ աղբյուրների, Գնելը, ով Հայաստանում հռոմամետ իշխանների պարագլուխն էր Ներսես Ա կաթողիկոսի հետ միասին,  ծրագիր ուներ` ապստամբել հայոց արքայի դեմ: Սա լուրջ մարտահրավեր էր արքայի համար եւ Արշակը հանուն իր գահակալման ապահովության ստիպված եղավ հեղել ազգակցի արյունը: Այս պատմության մասին կա մեկ այլ վարկած, որի համաձայն Գնելը դավադրության զոհ էր, իսկ պատճառը՝ Փառանձեմն էր: Պատմիչները գրում են, որ Գնելին Արշակի մոտ դավել է նրա հորեղբորորդին` Տիրիթը: Տիրիթը սիրահարվել էր իր հորեղբորորդի Գնելի կնոջը՝ Փառանձեմին: Որպեսզի իրենով անի Փառանձեմին, նա գրգռում է Արշակ Բ-ին, վերջինիս մոտ մեղադրելով Գնելին դավադրության և գահը գողանալու մտադրություն ունենալու մեջ: Գնելը հրավիրվում է Շահապիվան, Նավասարդի տոներին մասնակցելու համար և այնտեղ Արշակ Բ-ի հրամանով դահճապետը սպանում է Գնելին: Մահապատժից հետո հայտնի է դառնում, որ անմեղ Գնելի մահվան պատճառը Տիրիթն է, և թագավորը հրամայում է սպանել նաև նրան՝ ազատվելով գահի ևս մեկ հավակնորդից: Գնելի թաղման ժամանակ, տեսնելով վշտացած Փառանձեմի սուգը, Արշակը սիրահարվում է եւ շատ չանցած` կին առնում նրան: Փառանձեմը հռչակվում է  Մեծ Հայքի թագուհի  և տիկնանց տիկին: Շատ չանցած՝ ծնվել է թագաժառանգ Պապը: Սակայն Փառանձեմին սպասվում էին բարդ ժամանակներ:

Քիչ անց Հռոմի կայսրը Արշակի համար կնության ուղարկեց իր զարմուհուն` Օլիմպիային: Արշակը չէր կարող մերժել  առաջարկն ու ստիպված կնության առավ նաեւ Օլիմպիային: Սա դիվանագիտական ամուսնություն էր: Սակայն նորահայտ Հայոց թագուհին Հայաստանում լոկ Հռոմի իրավունքներն ու շահերն էր պաշտպանում: Ըստ որոշ աղբյուրների Օլիմպիան լրտես էր Հայաստանի սրտում` հայոց արքունիքում և ցանկանում էր գրավել Փառանձեմ թագուհու տեղը եւ շարունակ դավեր էր նյութում նրա ու առհասարակ հայոց պետականության դեմ՝ ՛՛արևմտամեդ՛՛ եկեղեցապետերի աջակցությամբ: Ամեն դեպքում Փառանձեմը ձեռք բերեց մրցակից՝ որպես թագուհի և նոր հնարավոր գահաժառանգի  մայր: Փառանձեմի՝ իր և իր զավակի իրավունքների համար պայքարող կնոջ կերպարը առաջին անգամ դրսևորվում է այս իրադարձությունից հետո: Պատմիչ Բուզանդը պնդում է, որ Փառանձեմը հանձն է առնում օտար Թագուհու՝ իր զավակի գահաժառանգությանը վտանգող ռիսկից ազատվելու գործողությունները: Մասնավորապես նշվում է՝

«Իսկ Փառանձեմը մեծ նախանձով ու ոխով լցված էր դեպի Ողոմպին /Օլիմպիան/ և միջոց էր որոնում դեղերով նրան սպանելու. բայց չկարողացավ հնարք գտնել, որովհետև (Ողոմպին) շատ զգույշ էր իր անձին, նամանավանդ կերակուրների և ըմպելիքների մեջ։ Նա ուտում էր միայն իր նաժիշտների պատրաստած կերակուրը և խմում էր նրանց մեկնած գինին։ Անօրեն Փառանձեմը իրեն դավակից դարձրեց Մրջյունիկ անունով մեկին, որ այն ժամանակ արքունական պալատի երեց էր։ Տերունական սուրբ և աստվածային մարմնի, այսինքն՝ հաղորդության հացի հետ խառնեցին մահվան դեղը, և Մրջյունիկ անունով երեցը եկեղեցում Ողոմպի տիկնոջը տվեց այն մահաբեր հաղորդությունը և սպանեց>>:368 թվականին Շապուհ Բ արքան խաբեությամբ իր մոտ է հրավիրում Արշակ Բ-ին եւ հայոց զորքերի սպարապետ Վասակ Մամիկոնյանին: Նա մորթազերծ է անում սպարապետին, իսկ հայոց արքային նետում է Անհուշ բերդը: Քայքայված ու պառակտված երկիրը հզորագույն թշնամու դեմ հանդիման մնում է միայնակ: Շապուհը խաբեությամբ իր մոտ է հրավիրում նաեւ Փառանձեմ թագուհուն, սակայն նա, չհավատալով նենգ խոստումներին, պատրաստվում է պայքարի՝ հաշվի չառնելով այն փաստը, որ սպարապետը սպանված էր, արքան` բանտարկված, նախարարներն անմիաբան, իսկ եկեղեցին ոչինչ չէր ձեռնարկում հայոց միասնության համար, ավելին` նախարարների պես ապակենտրոն քաղաքականություն էր վարում: Նման ծանր պայմաններում Փառանձեմ թագուհին, իր դիրքին ու կոչումին համապատասխան, ձեռնամուխ է լինում երկրի պաշտպանության գործին: Իր շուրջը համախմբելով հավատարիմ փոքրաթիվ ուժերին` 11000 զինվոր, նա ամրանում է Արտագերս ամրոցում եւ տասնչորս ամիս հերոսաբար դիմագրավում բազմապատիկ ուժեղ թշնամուն: Ամրոցի պաշարման ժամանակ դավաճան հայ իշխաններից Գղակը` Հայր Մարդպետը, ում ի պաշտոնե հայտնի էին ամրոցի գետնուղիները, գաղտնի թափանցում է Արտագերս, սակայն այնտեղ տեսնելով հայերի հերոսական դիմադրությունը, ներկայանում է Հայոց թագուհուն ու նրա զորքն առաջնորդելով` ջարդ է տալիս պարսիկներին: Ամրոցի տակ հայոց բանակը գիշերային անակնկալ հարձակումներով բազմիցս սոսկալի ջարդ է տալիս պարսիկներին: Ըստ հույն պատմիչ Ամմիանուս Մարցելինուսի, գահաժառանգ Պապը նույնպես պաշարված Արտագերսում էր, սակայն սեփական եկեղեցու և իշխանների աջակցությունից զրկված թագուհին պարսիկների զորքերի հրմանատարների հետ բանակցությունների ժամանակ կաշառում և սիրաշահում է նրան, ինչի շնորհիվ կազմակերպում է գահաժառանգ Պապի ապահով փախուստը Հռոմ:  Ամրոցի պաշարման ժամանակ Փառանձեմի առաջնային խնդիրներից մեկը՝ գահաժառանգի  անվտանգության խնդիրը լուծվում է: Հտաքրքիր է, որ  Թագուհին պատանի Պապի հետ չի լքում Հայոց գահը: Բազում գրոհներից հետո Շապուհը զենքով չի կարողանում գրավել Արտագերսը:

Միայն այն ժամանակ, երբ սովը, համաճարակները օգնության են հասնում պարսից արքային, եւ ամրոցի պաշտպանների շարքերն նոսրանում են, պարսից արքան կարողանում է գրավել Արտագերսն ու գերել հայոց թագուհուն:

Փառանձեմի հանդգնությունը արժանացավ Պարսից Շապուհ արքայի դաժան պատժին:

Փավստոս Բուզանդը հետևյալ կերպ է նկարագրում տեղի ունեցածը.

«Երբ Փառանձեմ տիկնոջը բերին հասցրին Պարսից աշխարհ… և թագավորի առաջը հանեցին…Պարսից Շապուհ թագավորը կամեցավ նախատինք հասցնել Արշակունյաց տոհմին, Հայոց աշխարհին և թագավորությանը։ Հրամայեց կանչել իր բոլոր զորքերին… և այդ բազմության մեջ բերել Հայաստանի տիկնոջը՝ Փառանձեմին։ Եվ հրամայեց հրապարակում շինել ինչ-որ սարք, որի վրա գցել տվեց տիկնոջը և արձակել նրա վրա զորքը՝ անասնական պիղծ խառնակության համար։ Այս կերպ սպանեցին տիկին Փառանձեմին»:

Որքան էլ դաժան էր թագուհու մահկանացուն, Փառանձեմը պարտվում է ճակատամարտում, սակայն իր պատերազմում հաղթում է և պարսից Շապուհ արքային, և հույն Օլիմպիային, քանի որ իր որդին՝ գահաժառանգ Պապը, այնուամենայնիվ դառնում է Հայոց արքա՝  հռոմեացիների օժանդակությամբ և Փառանձեմի շնորհիվ։

Աղբյուրներ՝
«10 hայ ականավոր թագուհիներ» գիրք
Փառանձեմ թագուհի
Փառանձեմ թագուհի [Պապի մայրն ու Արշակի կինը]

ՀՈԿՏԵՄԲԵՐ 17-21

Առաջին աշխարհամարտ. Հայոց ցեղասպանություն

1890-ական թթ. հայկական կոտորածները Օսմանյան կայսրությունում

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  1. Հայոց ցեղասպանությունը առաջին անգամ դատական որոշմամբ ճանաչել է Օսմանյան կայսրությունը։ Բնականաբար, չի օգտագործվել «ցեղասպանություն» եզրը, որն այդ ժամանակ դեռ չկար։
  2. 1919-1920 թթ. Օսմանյան դատարաններում քննվեց 63 դատական նիստ, որոնց ընթացքում բացահայտվեցին կոտորածների շատ մանրամասներ, ի հայտ բերվեցին ընդհանուր և լոկալ պատասխանատուները, կայացվեցին մահվան դատավճիռներ, իսկ հայկական կոտորածները դատապարտվեցին։
  3. Օսմանյան կայսրությունը մտավախություն ուներ, որ եթե խաղաղ բնակչության նկատմամբ կատարված հանցագործությունները քննվեց ոչ թե Օսմանյան դատարանում, այլ միջազգային դատարանում, ապա ի հայտ է գալու Օսմանյան պետության պատասխանատվության խնդիրը, ինչը ենթադրելու է նաև տարածքային կորուստներ, նյութական հատուցման խնդիր և այլն։
  4. Հայերի ցեղասպանությունը մտածված էր. ոչ միայն հայկական այլ նաև բրիտանական, գերմանական, ամերիկյան ռուսական և այլ երկրների արխիվներում պահպանվել են շատ նյութեր որոնք փաստում են որ հայերի կոտորածը երիտթուրքերի կողմից անսպասելի կամ պատահական չէր։
  5. Հայոց ցեղասպանությունը վախի հետևանք է, քանի որ թորքերը կարծում էին, որ բուլղարներից, հույներից, սերբերից և ռուսներից հետո կապստամբեն նաև հայերը։

Գրականություն՝

Փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին. Ուղեցույց երիտասարդ դեսպանին, Արտակ Շաքարյան, Երևան-2014

ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏ – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ.
ՊԱՏՃԱՌՆԵՐ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ,
ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հայոց ցեղասպանությունը տասնամյակների լույսի ներքո, Սահակյան, Ռուբեն

Ռուս-թուրքական հարաբերություններ

Հայ-ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունից՝

Դասընթացի ընթացքում սովորողները կուսումնասիրեն ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունը և այդ հարաբերությունների կոնտեքստում Հայաստանի ճակատագիրը։

Ռուս-թուրքական 1828-1829թթ. պատերազմ

Ռուս-թուրքական 1853-1856թթ. պատերազմ՝ Ղրիմի պատերազմ

Ռուս-թուրքական 1877-1878թթ. պատերազմ

Աղբյուրներ և գրականություն՝

Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն։

Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը)։

Սարգսյան Ա., Հակոբյան Ա.- Հայոց պատմություն։

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ։

Հարությունյան Վ.Վ., Նախիջևանը Թուրքիայի համար պլացդարմ է արևելք անցնելու համար, 21.02.2017թ., http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=15474։

Գալոյան Գ.Ա., Հայաստանը մեծ տերությունների աշխարհակալական առճակատումներում (XVI դարից 1917թ.), Ե., 2004։

Սիմոնյան Հր. Ռ., Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից, Ե., 1991։

Սահակյան Տ.Ղ., Ցավալի պայմանագրեր, Ե., 2007։

Սաքոյան Տ.Ա., Ռուս-թուրքական հարաբերությունները և Հայաստանը // «21-րդ ԴԱՐ», թիվ 5 (75), Ե., 2017, էջ 92-102։

Պողոսյան Ս.Կ., Գոյատևման պայքարի քառուղիներում, Ե., 1988:

Տեսանյութ՝

Ռուս-թուրքական վանդակ, Հրանտ Տեր-Աբրահամյան, https://youtube.com/playlist?list=PL8z9o4SPHa8ogFxd8bKV6SeF5ppLOhQAr

«Սուրբ երրորդությունը»՝ Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև, Վռամշապուհ թագավոր

Ժամանակահատվածը՝ մայիս 9-13

Առաջադրանք

  • Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Մաշտոցը իր աշակերտների հետ գնում է Հայոց Գողթան գավառը՝ այնտեղ քրիստոնեություն քարոզելու նպատակով: Այստեղ ժողովրդի մեջ բավական ամուր պահպանվում էին հեթանոսական ծեսերն ու ծիսակատարությունները, ժողովրդի մի մասը շարունակում էին դավանել բազմաստվածությունը: Տեսնելով ժողովրդի հոգևոր աղքատությունը՝ Մաշտոցը համոզվեց, որ քրիստոնեությունը չի կարելի մարդկանց մեջ արմատավորել միայն քարոզների միջոցով, ուստի ժողովրդին պետք է կրթել սեփական գրերով և մայրենի լեզվով:

  • Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Սահակ Պարթևը հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Մեծ է եղել Սահակ Պարթևի դերը հայոց գրերի գյուտի և թարգմանական ու հայկական ինքնուրույն գրականության ստեղծման գործում: Նրա եռանդուն ջանքերով հայոց Վռամշապուհ թագավորը Մեսրոպ Մաշտոցին ցույց տվեց համակողմանի օժանդակություն հայ գրերի գյուտի գործում:

  • Ներկայացնե՛լ ինչպիսի շարժառիթներ կարող էր ունենալ Վռանշապուհ արքան հայոց գրերի ստեղծումն իրականություն դարձնելու հարցում։

Մեսրոպ Մաշտոցը քաջ գիտակցում էր, որ այդ մեծ գործն իրականացնելու համար անհրաժեշտ է թագավորի աջակցությունը: Հայկական միջագետքում նա հայ և ասորի մտավորականներից տեղեկացել է հայկական հին նշանագրերի մասին, որը կարևոր դեր է խաղացել հայ նոր գրերի ստեղծման գործում։

Գրականություն՝

Կորյուն — Վարք Մաշտոցի, աուդիոգիրք

  1. Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն, էջ 61-63
  2. Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը), էջ 107-114
  3. Սարգսյան Ա., Հակոբյան Ա.- Հայոց պատմություն, էջ 80-85