Մարզական ստուգատես

Քոլեջը հունվարային ստուգատեսի շրջանակներում հնարավորություն տվեց բոլորիս ընտրել ճամփորդության ուղղություն Լեռնանիստ, Ջրվեճ ու գեղասահքից։ Ես ընտրեցի գեղասահքը, քանի որ ուզում էի առաջին անգամ փորձել ու սահել։ Ուրախ եմ, որ հենց դա ընտրեցի, որովհետև այնտեղի մարզիչը ինձ օգնեց սովորել պահել ինքս ինձ սառույցի վրա։ Չէի մտածում, որ նախ այդքան դժվար կլինի ու հետո այդքան շատ կուզենամ էլի սահել։ Համարյա բոլորս գոնե մի անգամ ընկանք ու բոլորը ծափ էին տալիս, երբ մեկը ընկնում էր։ Կարծում եմ նաև, որ այստեղ ծանոթությունների և այլնի համար ամենալավ տեղն է ու հատկապես ընկերների հետ միասին սահելը ամենալավ հիշողություններն է թողնում։

Մեկ օր Տիգրանենց տանը

Այսօր կուրսով գնացինք Տիգրանենց տուն։ սկզբում զբոսնեցինք գյուղով ու հավաքեցինք փոքր ձմերուկներ, հետո հետ եկանք, մի քիչ նստեցինք ու սկսեցինք նուռ հավաքել, կարտոֆիլ լվանալ ու լավաշ կտրել։ Պատրաստվեցինք հաց ուտելուն։ Կարտոֆիլների համար կրակ վառեցինք ու խորովեցինք։ Բոլորով հաց կերանք ու շարժվեցինք Մուսա լեռ։ Այնտեղ զբոսնեցինք ու մի քանի պատմություն լսելուց հետո վերադարձանք հետ Երևան։ Ինչ-որ յուրօրինակ բան չարեցինք, բայց չգիտեմ ինչու օրը շատ տպավորիչ էր։

Գիտելիքի օրը Կոշի բարձունքին

Առաջին տեղը, որ այցելեցինք Ս․ Գրիգոր եկեղեցին էր, հետո գնացինք Ս․ Գևորգ եկեղեցին և նոր բարձրացանք Կոշի բերդ։ Ես կարծում էի, որ միայն այնտեղ ենք լինելու, բայց որոշ ժամանակ վերևում մնալուց հետո իջանք։ Մինչև այդ պահը ինձ շատ հոգնած էի զգում, բայց նախքան իջնելը բոլորս հավաքվեցինք մի տեղ ու արտասանեցինք ինչը ինձ օգնեց արթնանալ։ Այնուհետև իջանք ու այցելեցինք մեկ այլ եկեղեցի, որտեղից ինձ մնացած տպավորությունները ավելի մեծ էին քան նախորդ երկու եկեղեցիներից։ Այստեղ շատ հանգիստ էր ու իսկապես զգում էի, որ գտնվում եմ եկեղեցում։ Այստեղից հետո բոլորս էլ որոշ չափով հոգնած էինք այդուհանդերձ որոշեցինք հանգստանալ և հաց ուտել։ Նստած էինք մի քանդված բերդի կողքին։ Մի փոքր հանգստանալուց հետո այցելեցինք 4-րդ դարի դամբարան, որտեղ պեղումներ էին կատարվում։ Մտանք դամբարան ու հայոց լեզվի ուսուցչուհին պատմեց դամբարանի պատմությունը։ Մթության մեջ այնքան տպավորիչ էր պատմությունը լսելը, որ ես նույնիսկ փշաքաղվեցի։ Այստեղ այցելելուց հետո՝ հետդարձի ճանապարհին, այցելեցինք Հայաստանի 3 իջևանատներից մեկը։ Ես երբեք չէի եղել որևէ իջավանատանը ու հետաքրքիր էր տեսնելը այդ կամարներով առանձնացած սենյակները։ Վերադառնալիս արդեն շփումը մյուսների հետ ավելի ազատ էր ու էնպես ստացվեց, որ ընկերացանք բոլորի հետ, նույնիսկ ուսուցիչների։ Իմ առաջին ճամփորդությունն էր այս դպրոցի հետ միասին ու վստահ եմ, որ ընդմիշտ տպավորվել է իմ մեջ։