Հարցաշար

1․ Ի՞նչ է պահանջարկը:

Պահանջարկը ապրանքների և ծառայությունների այն քանակությունն է, որը գնորդը պատրաստ է ձեռք բերել տվյալ գնով և տվյալ պահին:

2. Ներկայացնել պահանջարկի օրենքը:

Պահանջարկի օրենքի համաձայն՝ ապրանքի կամ ծառայության գնի նվազման հետ մեծանում է պահանջարկը, դրանց աճի դեպքում՝ փոքրանում է պահանջարկը։ Սա տեղի է ունենում, քանի որ ապրանքն ավելի ցածր գնով գնելիս կարելի է մեծացնել գնվող ապրանքների քանակը։

3. Ի՞նչ է օգտակարությունը։

Բարիքի օգտակարություն է կոչվում դրա՝ մարդու այս կամ այն պահանջմունքը բավարարելու հատկությունը։ Ամեն երկրորդ միատեսակ ապրանքի հետ նվազում է դրա օգտակարությունը, քանի որ հաճախ ապրանքից 1 օրինակն արդեն բավարարում է մարդու պահանջմունքը և երկրորդը ձեռք բերելն անհրաժեշտ չի թվում։

4. Ի՞նչ է առաջարկը։

Առաջարկ է կոչվում ապրանքների և ծառայությունների այն քանակը, որն արտադրողները կարող են արտադրել և վաճառքի հանել առկա գներով։

5. Ներկայացնել առաջարկի օրենքը:

Առաջարկի օրենքը ցույց է տալիս գների և առաջարկի մեծության ուղիղ կախվածությունը։ Առաջարկի մեծության հիմնական հատկությունն այն է, որ այլ հավասար պայմաններում տվյալ ապրանքի գնի իջեցումը նվազեցնում է առաջարկը և հակառակը․ գնի և պահանջարկի միջև գործում է ուղիղ կապ, որն էլ իրենից ներկայացնում է առաջարկի օրենքը։

6. Ներկայացնել առաջարկի և պահանջարկի կապը:

Առաջարկի և պահանջարկի կորերի հատման կետը (Equilibrium Point) ցույց է տալիս առք ու վաճառքի այն իրական գինը (p), որն անվանում են <<հավասարակշռված գին>>։ Այս կետում բիզնեսը կարող է բավարար առաջարկ ապահովել այս գնով պահանջարկին համապատասխանելու համար: Այս գնի կետում չկա ավել առաջարկ կամ պահանջարկ։ Առաջարկն ու պահանջարկը հավասար են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *