Ապրիլ ամսվա ամփոփում

  • Վերլուծել Արարատի մարզի բնական պայմանների առանձնահատկությունները:

Զարգացման բարենպաստ գործոններ են մերձերևանյան և տրանսպորտային բարենպաստ աշխարհագրական դիրքը, տարածքի հարթ մակերևույթը, ջերմության առատությունը, ոռոգման հնարավորությունները, ազատ աշխատանքային ռեսուրսների առկայությունը, ինչպես նաև ճանապարհների և բնակավայրերի խիտ ցանցը:

Արարատի մարզի տարածքների մեծ մասը հարթավայրային է և գտնվում է 800-1000 մ բարձրություններում: Արարատի մարզում մակերևույթը խիստ մասնատված է, հողաբուսական հող համարյա չկա: Վատահողերը երկրագործության համար պիտանի տարածքներ չեն:

  • Ի՞նչ ընդհանոր և տարբերիչ գծերով են բնութագրվում Վայոց ձորի և Արարատի մարզի գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը:

Նմանություն

Արարատի մարզը ՀՀ-ի զարգացած գյուղատնտեսություն ունեցող մարզերից է:
Վայոց ձորը Հայաստանի տնտեսապես թույլ զարգացած մարզերից է, առավել զարգացած է գյուղատնտեսությունը։

Արարատի և Վայոց ձորի մարզերում զարգացած է գինեգործությունը։

Տարբերություն

Բուսաբուծությունը մի քանի անգամ գերազանցում է անասնաբուծությանը Արարատի տնտեսությունում:
Վայոց ձորի մարզում ավելի շատ զարգացած է անասնապահությունը քան բուսաբուծությունը։

  • Գնահատե՛ք Վայոց ձորի և Արարատի մարզերի տնտեսական զարգացման հնարավորություններն ու  հեռանկարները:

Արարատի մարզում գյուղատնտեսության զարգացման գլխավոր նախադրյալը արհեստական ոռոգումն է: Բուսաբուծության առաջատար ճյուղերը՝ բանջարաբուծությունը, պտղաբուծությունը և խաղողագործությունը։ Արհեստական լճակներում զարգանում է ձկնաբուծությունը: Մարզում արդյունաբերության առաջատար ճյուղը տեղական գյուղատնտեսական հումքի՝ խաղողի, պտուղների և բանջարեղենի վերամշակման ու սննդի արդյունաբերության ճյուղերն են: Գինու-կոնյակի և պահածոների արտադրության կենտրոններն են Արտաշատ, Արարատ, Մասիս քաղաքները: Գինու-կոնյակի գործարաններ կան նաև մի շարք գյուղերում: Գործարանների արտադրանքը լայն սպառում ունի նաև արտասահմանում:

Վայոց ձորի մարզում առաջատար է գյուղատնտեսությունը, իսկ արդյունաբերությունը հիմնականում ներկայացված է գյուղմթերքների վերամշակմամբ։ Գյուղատնտեսության մեջ առաջատար է անասնապահությունը հետևյալ ենթաճյուղերով խոշոր եղջերավոր, բրդատու ոչխարաբուծություն, այծաբուծություն, մեղվապահություն, թռչնաբուծություն։ Գինեգործությունն այստեղ ունի հազարամյա պատմություն։ Արդյունաբերական համալիրը լրացնում են նաև պանրագործությունը, հանքային ջրերի արտադրությունը և գինեգործությունը։ Կան նաև մի քանի փոքր ջրաէլեկտրակայաններ։ Սարքաշինական գործարան Եղեգնաձորում։ Մարզի տնտեսության զարգացման մեջ մեծ դեր է կատարում առողջարանային տնտեսության ենթակառուցվածքների ընդարձակումը։

  • Առանձնացնել Արարատի և Վայոց ձորի մարզերում առկա բնապահպանական հիմնախնդիրները:

Վայոց ձորի մարզի գրեթե բոլոր էկոհամակարգերը ենթարկվում են մարդածին ազդեցության, որի արդյունքում անհետացման եզրին են հայտնվել տասնյակ բուսական և կենդանական տեսակներ, որը և առավել նկատելի է անտառային և ջրային էկոհամակարգերի վրա։ Անտառներում արձանագրվել են վնասատուներով և հիվանդություններով վարակման զանգվածային դեպքեր և հրդեհներ, որոնք կապված են նաև կլիմայի փոփոխության հետ։ Նախորդ տարիներին մարզի անտառծածկույթը զգալի կորուստ է կրել նաև էներգետիկ ճգնաժամի և 2001 թ. բռնկված հրդեհի պատճառով։

Արարատի մարզի հիմնախնդիրը ոռոգման ջրերն են։ Ոռոգման հետ կապված՝ առաջանում են բնապահպանական այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են գյուղատնտեսական հողերի երկրորդային աղակալումը և արտեզյան ավազանի աղտոտման վտանգը:

  • Ներկայացնել ձեր կողմից առաջարկվող որևէ մարզի ռազմավարական ծրագիր:

Վայոց ձորի մարզում բացակայում են գործող զբոսաշրջային կազմակերպությունները և զբոսաշրջային տնտեսությունը։ Մարզը հարուստ է եկեղեցիներով, քարանձավներով և թանգարաններով։ Ես կառաջարկեի կատարել ներդրումներ զբոսաշրջության ուղղությամբ, քանի որ ֆինանսական միջոցների սղության պատճառով պատմամշակութային hուշարձանները և այլ գրավչությունները ենթարկվում են ոչ պատշաճ պահպանության։

Վայոց Ձորի մարզ

Վայոց ձորի մարզ - Wikiwand

Դասի հղում։

1) Բնութագրել Վայոց ձորի մարզի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
Բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 850մ (Արենի) մինչև 3522մ (Վարդենիսի լեռ)։Այս մարզին բնորոշ են լանդլաֆտի բազմազանությունն ու ռելիեֆի գոտիականությունն ու կտրվածությունը, որով էլ պայմանաորված է ֆլորայի և ֆաունայի բազմազանությունը։ Առանձնացվում են 3 ենթաշրջաններ` Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում), Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Մարզի արևելյան սահմանը Սյունքի հետ անցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային բարձրադիր գագաթներով։ Վայոց ձորի մարզին բնորոշ են նաև երկրակեղևի սաստիկ ցնցումներ, որի անխոս վկաններն են 735թ. ավերված Մոզ քաղաքի ավերակները։ Նշենք, որ Մոզ քաղաքը կործանվել է հրաբխի ժայթքումից և երկրաշարժից։
Կլիման աչքի է ընկնում չորությամբ։ Տեղումների քանակը ըստ բարձրության տատանվում է 300-800մմ, համեմատաբար մեղմ ամառներ լինում են լեռների բարձրադիր հատվածներում։ Բնական հիմնական լանդլաֆտները կիսաանապատներն ու տափաստաններն են։ Տիրապետում են լեռնաշագանակագույն և մարգագետնատափաստանային հողերը։ Մարզի տարածքում հատնաբերվել են պղնձի, տուֆի, մարմարի, կրաքարի, կավի, ավազի, բազալտի, գրանիտի, ֆելզիտի, (Մարտիրոսի ֆելզիտը), կվարցային ավազի և հանքային ջրերի մեծ պաշարներ։

2) Նկարագրել Վայոց ձորի մարզի տնտեսության զարգացման նախադրյալները։
Առաջատար է գյուատնտեսությունը, իսկ արդյունաբերությունը հիմնականում ներկայացված է գյուղմթերքների վերամշակմամբ։ Գյուղատնտեսության մեջ առաջատար է անասնապահությունը հետևյալ ենթաճյուղերով խոշոր եղջերավոր, բրդատու ոչխարաբուծություն, այծաբուծություն, մեղվապահություն, թռչնաբուծություն։ Բուսաբուծության մեջ աչքի են ընկնում խաղողագործությունն ու պտղաբուծությունը։ Այստեղ աճում են ծիրանի, բալի, տանձի, դեղձի, խնձորի, փշատի, սերկևելի սալորի կեռասի, խաղողի բազմաթիվ տեսակներ, ընկույզ և հատապտուղներ։ Արփայի հովտի ցածրադիր մասերում զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, իսկ մարզի նախալեռնային գոտին համարվում է ՀՀ խաղողագործության 4 շրջաններից մեկը, որոնք հումք են հանդիսանում գինեգործության համար։ Հայտնի է հատկապես «Արենի» տեսակի էնդեմիկ խաղողը, որից արտադրվում է «Արենի» գինին։ Գինեգործությունն այստեղ ունի հազարամյա պատմություն։ Արդյունաբերական համալիրը լրացնում են նաև պանրագործությունը, հանքային ջրերի արտադրությունը և գինեգործությունը։ Կան նաև մի քանի փոքր ջրաէլեկտրակայաններ։ Սարքաշինական գործարան Եղեգնաձորում։ Մարզի տնտեսության զարգացման մեջ մեծ դեր է կատարում առողջարանային տնտեսության ենթակառուցվածքների ընդարձակումը։

3) Նկարագրել Վայոց ձորի մարզի որևէ լքված գյուղ։

Զառիթափ

Վայոց ձորի մարզի խոշոր գյուղերից է, Վայքի շրջանի նախկին շրջկենտրոնը: Վայքից հեռու է 10կմ: Գյուղի միջով հոսում է Փշոնք գետակը: Գյուղն ամբողջովին թաղված է այգիների մեջ: Հատկապես հայտնի է իր ընկույզով և մեղրով: Պատմական հուշարձանները բուն գյուղի ներսում շատ չեն, սակայն մի քանի կմ-ի վրա գտնվում են նշանավոր պատմական հուշարձաններ` Մարտիրոսի վիմափոր եկեղեցին /13-րդ դար/, Գոմքի մատուռ-հուշարձանը /14-րդ դար/, և ժայռերի վրա քանդակված միջնդարյան խաչքարերի շարքը: Բնության
հուշարձաններից ուշագրավ են Գոմքի և Մարտիրոսի բնական լճակները:

Էկոտուրիզմ

  • արշավ ոտքով դեպի բնության և պատմության հուշարձաններ
  • հեծանվային արշավներ
  • ձիով արշավներ
  • թռչունների դիտում
  • կենդանիների դիտում
  • վայրի հատապտուղներ (տանձենի, մասրենի, սզնի, ալոճենի, գերիմաստի)
  • վայրի բանջարներ, թեյաբույսեր, համեմունքներ
  • պանիրների, այլ կաթնամթերքի պատրաստում, պանրի հորում կճուճներում
  • լավաշ ու գաթա թխելու արարողություն
  • բանջարեղեններից թթվի պատրաստում
  • մրգային օղիների պատրաստում (սև սալոր, տանձ, խնձոր)
  • ձավար աղալ
  • տնական չրերի պատրաստում
  • գյուղատնտեսական կենդանիների (կով, այծ, ոչխար, հավ, հնդկահավ) դիտում
  • տեղական համեղ ճաշատեսակների պատրաստում և համտեսում:

Արկածային տուրիզմ

  • որսորդություն
  • ձմեռային դահուկասահք:

4) Առանձնացնել Վայոց ձորի մարզի հիմնախնդիրները։

Մարզի գրեթե բոլոր էկոհամակարգերը ենթարկվում են մարդածին ազդեցության, որի արդյունքում անհետացման եզրին են հայտնվել տասնյակ բուսական և կենդանական տեսակներ, որը և առավել նկատելի է անտառային և ջրային էկոհամակարգերի վրա։ Անտառներում արձանագրվել են վնասատուներով և հիվանդություններով վարակման զանգվածային դեպքեր և հրդեհներ, որոնք կապված են նաև կլիմայի փոփոխության հետ։ Նախորդ տարիներին մարզի անտառծածկույթը զգալի կորուստ է կրել նաև էներգետիկ ճգնաժամի և 2001 թ. բռնկված հրդեհի պատճառով։

Մարզում զբոսաշրջության զարգացման խոչընդոտներն են`
1) զբոսաշրջային տնտեսության բացակայությունը
2) գործող զբոսաշրջային կազմակերպությունների բացակայությունը
3) զբոսաշրջության կտրվածքով մարզի վերաբերյալ գովազդային նյութերի սակավությունը
4) մասնավոր հատվածի շահագրգռման մեխանիզմների բացակայություն
5) հստակ վիճակագրական տվյալների բազայի բացակայությունը
6) ֆինանսական միջոցների սղության պատճառով պատմամշակութային hուշարձանների և այլ գրավչությունների ոչ պատշաճ պահպանությունը
7) միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, զբոսաշրջային ենթակառուցվածքային օբյեկտների ֆիզիկական և որակական վիճակների անբավարար լինելը
8) զբոսաշրջության բնագավառում ներդրումային ծրագրերի սակավությունը

Իմ արմատների պատմությունը – նախագիծ

<<Իմ արմատների պատմությունը>>

Մասնակիցներ – քոլեջի 1-ին կուրսի ուսանողներ

Ժամանակահատվածը – մարտի 1-30-ը

Նպատակը – արմատների պատմության բացահայտում

Ընթացքը – ընտանիքի անդամների հետ զրույցի միջոցով պարզել ընտանիքի անդամների-գերդաստանի-ազգանվան ծագումնաբանությունը

  • ազգանվան պատմությունը (ուսումնասիրել ինչպես են ձևավորվում ազգանունները հայերիս, այլ ժողովուրդների մոտ)
  • տատիկ – պապիկներից բացահայտել, թե ձեր նախնիները երբ, որտեղից են եկել, որտեղ են հաստատվել
  • արխիվային լուսանկարների փնտրտում, բացահայտում և տեղադրում բլոգում
  • ընտանիքի ամենահին իրի բացահայտում
  • հետաքրքիր ընտանեկան սովորույթներ

Կարծում եմ, որ յուրաքանչյուրի համար կարևոր է ճանաչել իր արմատները, իր ընտանիքի պատմությունը ու թե, որտեղից է նրա ընտանիքը հայտնվել, օրինակ իմ դեպքում՝ Երևանում։ Ես հայրիկիս կողմից արմատներով Արցախից և Արևմտյան Հայաստանից` Հարավային Անատոլիայից եմ, իսկ մայրիկիս կողմից՝ Գյումրուց։ Հայրիկիս տոհմը Արցախից տեղափոխվել է Գանձակ, որտեղ ծնվել է հորական կողմից պապիկս։ Հայրիկիս տատիկը Արևմտյան Հայաստանից Եղեռնի տարիներին ընտանիքով գաղթել է Եգիպտոս՝ Կահիրե, որտեղ էլ ծնվել է հորական կողմից տատիկս։ Այնուհետև նրանք ընտանիքով նորից գաղթել են, այս անգամ Արևելյան Հայաստան՝ Արթիկ, երբ տատիկս 12 տարեկան էր։ Իսկ մայրիկիս կողմը միշտ արմատներով կապված է եղել Գյումրուն ու ես ինքս այնտեղ շատ եմ այցելել ու մանկուց շատ եմ սիրել ու կապված եղել իմ այնտեղի հարազատներին։ Որպես ամփոփում կարելի է ասել, որ ես արմատներով 1/4 – ով Արցախից եմ, 1/4 – ով Արևմտյան Հայաստանից և 2/4 – Գյումրուց։

Իմ ազգանունը՝ Դալլաքյան, առաջացել է դալլաք բառից, որը նշանակում է վարսավիր։ Կարծում եմ, որ իմ տոհմում շատ տարիներ առաջ, եղել է մեկը, ով վարսավիր էր, որտեղից էլ առաջացել է ազգանունը, բայց կոնկրետ փաստացի տեղեկություն չունեմ։

Այս տեղեկությունը հավաքելը շատ հետաքրքիր էր ու կառաջարկեի բոլորին ժամանակ տրամադրել, գոնե իմանալու համար, թե արմատներով քո ընտանիքը որտեղից է։ Սա ոչ միայն կարևոր է, այլ նաև չափազանց հետաքրքիր։

ՀՀ-ում առկա բնապահպանական հիմնախնդիրները – նախագիծ

Նախագծի նպատակը – սովորողներին ծանոթացնել ՀՀ բնապահպանական իրավիճակին, հանրապետությունում առկա էկոլոգիական խնդիրներին, վերհանում կոնկրետ օրինակներով, ուսումնահետազոտական աշխատանքների ներկայացում:

Նախագծի ընթացքը – սովորողները ծանոթանում են ՀՀ-ի բնակլիմայական պայմանների առանձնահատկություններին, տնտեսության կառուցվածքին, դիտում են թեմային վերաբերող ֆիլմեր 1 2

Նախագծի արդյունքը – սովորողները ռեալ պատկերացում են կազմում ՀՀ բնապահպանական իրավիճակի մասին, կարողանում են ձևավորել սեփական կարծիքը առկա խնդիրների շուրջ: 

Օգնող հարցեր

1) Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:

ՀՀ հանդիսանում է հանքարդյունաբերությամբ զբաղվող երկիր, որն իր ուրույն տեղն ունի ՀՀ տնտեսության զարգացման գործում: Միևնույն ժամանակ ՀՀ-ում զարգացած է նաև ձկնարդյունաբերությունը: Հայաստանը հիմնականում լեռնային երկիր է այդ պատճառով զարգացած են հանքարդյունաբերությունը:

ՀՀ-ի բնական ռեսուրսները  հիմնականում է բաղկացած են գունավոր մետաղներից, որը հնարավորություն է տալիս զարգացնելու գունավոր մետալոգիան: ՀՀ-ում կան զգալի չափով բնական ռեսուրսներ օրինակ՝ ածուխ, ոսկի, երկաթ, մոլիբդեն, ցինկ, արծաթ, կապար: Կան հարյուրավոր ջրհորներ, 10 քաղրահամ լիճ, 5 անդնախոր ձորեր, աղբյուրներ: Հայաստանը նաև հարուստ է քաղցրահամ ջրերի պաշարով: Հայաստանում գտնվող ամենամեծ լիճը` Սևանը տարածաշրջանում իր մեծությամբ երրորդ լիճն է և զբաղեցնում է 1230 կմ2 տարածք: Հայաստանը հարուստ է նաև հանքային ջրերով, որը նույնպես տնտեսության մեջ ունի իր ուրույն տեղը:

2) Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:

Բնօգտագործում է կոչվում ընդհանրապես բնական ռեսուրսների և բնական պայմանների օգտագործումը մարդու կողմից: Բնօգտագործումը կարող է լինել ոչ ռացիոնալ և ռացիոնալ: Բնօգտագործումը համարվում է ոչ ռացիոնալ, եթե բնական ռեսուրսը և դրա օգտակար հատկությունները օգտագործվում են ոչ լրիվ չափով, և այդ ընթացքում էական վնաս է հասցվում միջավայրին, խախտվում է երկրահամակարգերի բնական հավասարակշռությունը: Հանքարդյունաբերությունը հիմնականում ազդում է շրջակա միջավայրի վրա բացասական իմաստով: Գոյանում են պոչամբարներ, մթնոլորտի աղտոտում, կենդանիների վերարտադրողականության խաթարում, անտառների հատում, մարդու առողջության վնասում:

Բնական ռեսուրսների օգտագործումը բերում է տնտեսության զարգացմանը, սակայն մյուս կողմից բերում է բնական ռեսուրսների նվազմանը և վտանգ է ներկայացնում պահպանության անվտանգության համար:

Ռեսուսների օգտագործումը ՀՀ-ում թողնում են միայն ու միայն վատ հետևանքներ: Կան որոշակի նորմեր, որոնք խաղտել չի կարելի։ ՀՀ-ում պոչամբարները ամբողջովին բաց են, ոչ ճիշտ տեղում և բնակեցված վայրերից ոչ ճիշտ հեռավորության վրա: Հետևաբար բնակիչներին և շրջակա միջավայրին վնաս է սպառնում։ Այդտեղ չի զարգանում գյուղատնտեսությունը, քանի որ մթնոլորտը բավարար մաքուր չէ բույսերի նպաստավոր աճի համար։

3) Ձեր կարծիքով ինչպես պետք է զարգանա Հայաստանը, որպեսզի հնարավորինս քիչ վնասվի բնական միջավայրը: Ինչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, որպեսզի այն համարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»

Ամփոփում – տեսանյութի և ռադիոնյութերի միջոցով։

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզ
Տարածքը՝ 1242ք․կմ
Բնակչությունը՝ 267 հազար(2017թ.)
Կենտրոնը՝ ք․ Արմավիր

Բնաշխարհը

Արմավիրի մարզը տարածքի մեծությամբ ամենափոքրն է Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:

Բնական պայմանները և հարստությունները

Արմավիրի մարզի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:

Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում, Մեծամորն է (Սևջուրը), որը սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է: Գարնանը սահմանային Արաքսի, ինչպես նաև Քասաղի հորդացած ջրերը դուրս են գալիս ափերից ու ավերածությունների պատճառ դառնում:

Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:

Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը:

Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները:

Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:

Բնակչությունը

Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ուստի և նրա մեծ մասը ապրում է գյուղերում:

Քաղաքները

Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը (նախկինում` Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան): Այն Հայաստանի երիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում են երկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական` մարզային նշանակության հիմնարկներ:

Մարզում, ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, Վաղարշապատը համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնն է և Ամենայն Հայոց կաթողիկոսության ու Հայոց կաթողիկոսի աթոռանիստը: Մայր տաճարին կից գործում է Հոգևոր ճեմարանը, որը Հայ Առաքելական եկեղեցու ծառայողներ է պատրաստում Հայաստանի և սփյուռքի համար:

Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է` հանձին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամոր քաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:

Տնտեսությունը

ՀՀ Արմավիրի մարզը հանրապետությունում առանձնանում է իր զարգացած
գյուղատնտեսությամբ և արդյունաբերությամբ: Մարզի աշխարհագրական դիրքը և
բնակլիմայական պայմանները նպաստավոր են, ինչպես բուսաբուծության (բազմամյա
տնկարկներ, բանջարեղեն), այնպես էլ անասնաբուծության զարգացման համար:
Անասնաբուծության բնագավառում հիմնականում զարգացած է խոշոր և մանր
եղջերավոր անասնաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը, իսկ
բուսաբուծության մեջ պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և բուսաբուծությունը։ Հիմնականում մշակվում են հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսեր։

Արդյունաբերությունը մասնագիտացված է էլեկտրաէներգիայի, սննդանյութերի, ըմպելիքի, ալկոհոլային խմիչքների արտադրության ու շինանյութերի հանքավայրերի շահագործման ուղղություններում։ Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով։ 2015թ․-ին մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները ՀՀ համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են․

  • արդյունաբերություն 4․3%
  • գյուղատնտեսություն 17․5%
  • շինարարություն 3․5%
  • մանրածախ առևտուր 3․8%
  • ծառայություններ 1․7 %

Քարտեզներ

1․ Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՀ մարզերը, մարզկենտրոնները և խոշոր քաղաքները։

ԽՈՇՈՐ ՔԱՂԱՔՆԵՐ
Արմավիր մարզ-Արմավիր, Մեծամոր, Էջմիածին
Արարատ մարզ- Արտաշատ, Վեդի, Մասիս, Արարատ
Վայոց Ձորի մարզ- Եղեգնաձոր, Վայք,
Սյունիքի մարզ- Կապան, Գորիս, Քաջարան, Ագարակ, Մեղրի, Սիսյան
Շիրակի մարզ- Գյումրի, Մարալիկ, Արթիկ
Լոռու մարզ- Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Թումանյան, Տաշիր
Տավուշի մարզ- Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ
Արագածոտնի մարզ- Աշտարակ, Ապարան, Թալին
Կոտայքի մարզ- Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Նոր-Հաճն, Եղվարդ, Ծաղկաձոր
Գեղարքունիքի մարզ- Գավառ, վարտենիս, Մարտունի, Վերին Շորժա, Վարդենիկ

2․ Ուրվագծային քարտեզի վրա նշել ՀՀ ջրագրական ցանցը (գետ, լիճ և ջրամբար)։

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզը գտնվում է հանրապետության կենտրոնում: Այն հարավ-արևմուտքից սահմանակից է
մայրաքաղաքին, արևմուտքից Արագածոտնի, հյուսիսից Լոռու, հյուսիս-արևելքից Տավուշի, արևելքից Գեղարքունիքի և հարավից`Արարատի մարզերին:

Կոտայքի մարզի տարածքով են հոսում Հրազդան և Ազատ գետերը: Հրազդան գետի համակարգում կա 340 վտակ, որոնցից 25-ն ունեն 10 կմ-ից ավելի երկարություն: Գետի խոշոր վտակներից են Մարմարիկը, Ծաղկաձորը, Արայի գետը, Գետառը: Ազատ գետը նույնպես Արաքսի ձախ վտակներից է (երկարությունը` 55 կմ): Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայից (հիմնականում սնվում է ստորերկրյա ջրերով): Գետի ջրերն օգտագործվում են հիմնականում ոռոգման նպատակով:

Մարզը հարուստ է հանքային ջրերով, դրա վկայությունն են ,Բջնիե և ,Արզնիե հանքային ջրերը: Մարզի տարածքում են գտնվում Գեղամա լեռների փեշերը, Ծաղկունյաց լեռնաշղթան, Հատիս և Արայի լեռները: Հատիս լեռը (նախկին անվանումը` Շամիրամի) կոնաձև հրաբխային զանգված է (բարձրությունը` 2 528 մ): Լեռը ծածկված է մարգագետնատափաստանային բուսականությամբ:

Արայի լեռը (բարձրությունը` 2 577 մ)` հանգած հրաբխային զանգված է, գտնվում է Արագած լեռից արևելք` Քասախ և Հրազդան գետերի միջև: Մարզի հարթավայրերն են` Եղվարդի հարթավայրը (գտնվում է ծովի մակերևույթից 1 200 – 1 300 մ բարձրության վրա) և Հրազդանի սարահարթը (ծովի մակերևույթից` 1 700 – 1 800 մ բարձրության վրա):

Մարզի տարածքի կենտրոնական մասով անցնում են երկրի համար առանցքային նշանակություն ունեցող Երևան–Հրազդան-Սևան ավտոմայրուղին և Երևան-Հրազդան-Իջևան երկաթգիծը:

2019թ.-ին մարզի տնտեսության հիմնական ճյուղերի տեսակարար կշիռները Հայաստանի Հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.

  • արդյունաբերություն` 10.5 %,
  • գյուղատնտեսություն` 8.3%,
  • շինարարություն` 5.9%,
  • մանրածախ առևտուր` 4.6%,
  • ծառայություններ` 6.1%:

Կոտայքի մարզը համեմատաբար զարգացած ու բազմաճյուղ տնտեսություն ունեցող մարզերից է:

Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողն արդյունաբերությունն է: Մարզը մեծ դեր ունի էներգետիկայի ոլորտում: Այստեղ են գտնվում էլեկտրաէներգիայի արտադրության 2 խոշոր կազմակերպություն: Մարզի արդյունաբերության մյուս հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ առավել զարգացած են հետևյալ ոլորտները.

  • սննդամթերքի և խմիչքների արտադրություն (մսի և մսամթերքի մշակում և պահածոյացում, մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում, կաթնամթերքի, ալյուրի, ըմպելիքի արտադրություն),
  • ոչ մետաղական հանքային այլ արտադրանքի արտադրություն (ապակու և դրանից պատրաստվող իրերի արտադրություն, ցեմենտի արտադրություն),
  • մետաղագործական արդյունաբերություն և մետաղյա արտադրատեսակների արտադրություն (պողպատի և թուջի ձուլում),
  • կահույքի արտադրություն, ոսկերչական արտադրատեսակների արտադրություն Մարզի գյուղատնտեսությունը մասնագիտացած է թռչնաբուծության մեջ:

Մարզի տարածքում են գործում հանրապետության 3 խոշոր թռչնաֆաբրիկաներ: Բեռնաուղևորափոխադրումները մարզում իրականացվում են ավտոմոբիլային, երկաթուղային տրանսպորտով և էլեկտրատրանսպորտով (ճոպանուղի):

ՀՀ Մարզեր և համայնքեր:Կոտայքի մարզ: | tamlime

Աբովյան քաղաքը (2020թ. տարեսկզբին` 44.9 հազ. բնակիչ) գտնվում է Երևանից 18 կմ հեռավորության վրա: Հանրապետության ամենաարագ աճող քաղաքներից է, արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկը: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում գարեջրի արտադրությունը: Բյուրեղավան քաղաքի (2020թ. տարեսկզբին` 9.1 հազ. բնակիչ, գտնվում է Երևանից 24 կմ հեռավորության վրա) արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում ոչ մետաղական հանքային և այլ արտադրանքի արտադրությունը (ապակե տարայի, ճենապակուց և հախճապակուց տնտեսական կենցաղային արտադրատեսակների արտադրություններ): Եղվարդ քաղաքը (2020թ. տարեսկզբին` 11.9 հազ. բնակիչ) գտնվում է Արայի լեռան հարավային ստորոտում, հեռավորությունը Երևանից 18 կմ է: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ հատկապես առանձնանում է սննդամթերքի և խմիչքների արտադրությունը (թորած ալկոհոլային խմիչքների (կոնյակի), կաթնամթերքի), կաշվե արտադրատեսակների և կոշկեղենի արտադրությունը: Քաղաքի տնտեսական կյանքում էական դեր ունի նաև գյուղատնտեսությունը, որի մեջ հիմնական ուղղությունը հացահատիկի մշակությունն է:
Նոր Հաճն քաղաքի (2020թ. տարեսկզբին 9․3 հազ․բնակիչ, հեռավորությունը Երևանից 30կմ է) արդյունաբերության հիմնական ուղությունը մշակող արդյունաբերություն է, որի մեջ գերակշիռ տեղն ունի կահույքի և ոսկերչական արտադրանքների արտադրությունը։

Հրազդան քաղաքի (2020թ․ տարեսկզբի 40․0 հազ․) բնակիչ) հեռավորությունը Երևանից 50 կմ է: Գտնվում
է Հրազդան գետի վերին հոսանքի ձախ ափին: Հայտնի է որպես արդյունաբերական կենտրոն: Այստեղ է
գտնվում Հրազդանի ՋԷԿ-ը, որը հզորագույնն է Հայաստանի Հանրապետությանում: Արդյունաբերության մյուս ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ ունի ոչ մետաղական հանքային և այլ արտադրանքի արտադրությունը (մասնավորապես ցեմենտի արտադրություն)։

Չարենցավան քաղաքը (2020թ․ տարեսկզբին 20․4 հազ․բնակիչ) գտնվում է Երևանից 36 կմ հեռավորության վրա, Հրազդան գետի ձախ ափին: 1953թ. ՀԷԿ-ի շինարարության ավարտից հետո քաղաքում կառուցվեցին մի շարք խոշոր արդյունաբերական կազմակերպություններ և Չարենցավանը դարձավ հանրապետության կարևոր արդյունաբերական կենտրոն: Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է, որի մեջ գերակշիռ տեղ ունի մետաղագործական արդյունաբերությունը և պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրությունը (պողպատի և թուջի ձուլում):

Ծաղկաձոր քաղաքի (2020թ. տարեսկզբին`1.2 հազ. բնակիչ, գտնվում է Երևանից 55 կմ հեռավորության վրա) կլիման մեղմ է և առողջարար: Առողջարանային քաղաք է:

Գրավոր աշխատանք

1. Ընտրել «հանքավայրեր – հանքաքար» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Մեղրաձոր, Սոթք 1. պղնձահրաքար
բ. Սվարանց, Դաշքեսան 2. տուֆ
գ. Ալավերդի,Կապան 3. ոսկի
դ. Արագած, Շիրակ 4. երկաթաքար
1) ա–3, բ–4, գ–1, դ–2
2) ա–3, բ–2, գ–4, դ–1
3) ա–1, բ–3, գ–2, դ–4
4) ա–4, բ–1, գ–2, դ–3

2. Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Շատ կան հանքային բուժիչ աղբյուրներ:
2) Ընդերքը հարուստ է վառելիքային օգտակար հանածոներով:
3) Ոսկու պաշարներ հայտնաբերվել են Սոթքում և Մեղրաձորում:
4) Պղնձահրաքարի խոշոր պաշարներ կան Ալավերդիում և Կապանում:

3. Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Արևելքից եզրավորվում է Փոքր Կովկասի լեռնային համակարգը կազմող
լեռնաշղթաներով:
2) Հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների մարզը շուրջ 500 կմ ձգվում է
Սև ծովի հարավային ափերի երկայնքով:
3) Եզրային ծալքաբեկորավոր լեռներից ամենաբարձրը Կորդվաց լեռնաշղթան է:
4) Միջնաշխարհի կենտրոնական մասով զուգահեռականի ուղղությամբ
ձգվում է Արևելյան (Հայկական) Տավրոսի լեռնաշղթան:

4. Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Քասաղ 1. Եղեգիս
բ. Արփա 2. Գետիկ
գ. Հրազդան 3. Գեղարոտ
դ. Աղստև 4. Մարմարիկ
1) ա–4, բ–1, գ–2, դ–3­
2) ա–3, բ–4, գ–1, դ–2
3) ա–3, բ–1, գ–4, դ–2
4) ա–4, բ–3, գ–2, դ–1

5. Ո՞ր պնդումն է սխալ.
1) Մեծամորը (Սևջուր) ՀՀ միակ հարթավայրային գետն է:
2) Որոտան գետն Արփայից երկար է:
3) Ախուրյանը ՀՀ ամենաջրառատ գետն է:
4) Աղստևը պատկանում է Կուրի ավազանի

6. Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Կապան 1. Ձորագետ
բ. Աշտարակ 2. Արփա
գ. Եղեգնաձոր 3. Ողջի
դ. Ստեփանավան 4. Քասաղ
1) ա–2, բ–3, գ–1, դ–4­
2) ա–2, բ–1, գ–4, դ–3­
3) ա–3, բ–1, գ–2, դ–4
4) ա–3, բ-4, գ-2, դ-1

7. Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների աճման կարգով.
1) Որոտան, Ախուրյան, Աղստև, Հրազդան
2) Ախուրյան, Հրազդան, Աղստև, Որոտան
3) Աղստև, Հրազդան, Որոտան, Ախուրյան
4) Ախուրյան, Որոտան, Հրազդան, Աղստև

8. Ո՞ր շարքում են գետերը դասավորված ըստ երկարությունների նվազման.
1) Արփա, Աղստև, Հրազդան, Դեբեդ 3) Հրազդան, Դեբեդ, Արփա, Աղստև
2) Դեբեդ, Հրազդան, Աղստև, Արփա 4) Դեբեդ, Աղստև, Հրազդան, Արփա

9. Ո՞ր շարքում են լճերը դասավորված արևմուտքից արևելք ճիշտ հերթականությամբ.
1) Ակնա, Կապույտ, Պարզ, Այղր
2) Այղր, Կապույտ, Պարզ, Ակնա
3) Ակնա, Պարզ, Այղր,Կապույտ
4) Այղր, Ակնա, Պարզ, Կապույտ

10. Ո՞ր շարքում են լճերը դասավորված հարավից հյուսիս ճիշտ հերթականությամբ.
1) Այղր, Ակնա, Քարի, Պարզ­ 3) Ակնա, Քարի, Այղր, Պարզ
2) Այղր, Քարի, Ակնա, Պարզ­ 4) Ակնա, Այղր, Քարի, Պարզ

11. Ո՞ր արտեզյան ավազանն է ՀՀ–ում ամենամեծը.
1) Սիսիանի­ 3) Շիրակի
2) Փամբակի­ 4) Արարատյան

12. Ո՞ր ջրամբարն է ամենախոշորը.
1) Մանթաշի ­ 3) Սպանդարյանի
2) Ապարանի 4) Արփի լճի

13. «ՀՀ գետ — երկարություն» զույգերից ընտրել սխալը.
1) Ախուրյան — 186 կմ 3) Որոտան — 178 կմ
2) Հրազդան — 141 կմ 4) Ողջի — 133 կմ

14. «Գետ — հոսքի ավազան» զույգերից ընտրել ճիշտը.
1) Դեբեդ — Արաքս 3) Գետիկ — Կուր
2) Թարթառ — Արաքս 4) Ողջի — Կուր

15. Ընտրել «քաղաք — այդ քաղաքով հոսող գետ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
1․ Սիսիան ա. Աղստև
2․ Աշտարակ բ. Փամբակ
3․ Վանաձոր գ. Որոտան
4․ Իջևան դ. Քասաղ
1) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
2) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
3) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա
4) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ

16. Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Դեբեդ ա. Գետիկ
  2. Հրազդան բ. Շաքի
  3. Աղստև գ. Ձորագետ
  4. Որոտան դ. Գետառ
    1) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
    2) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
    3) 1–ա, 2–բ, 3–դ, 4–գ
    4) 1–գ, 2–դ, 3–ա, 4–բ

17. Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

1. Դեբեդ ա. Գետիկ
2. Աղստև բ. Քասաղ
3. Արփա գ. Փամբակ
4. Մեծամոր դ. Եղեգիս
1) 1–գ, 2–ա, 3–դ, 4–բ
2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա
3) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ
4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

18.  Ընտրել «գետ-էլեկտրակայան» համապատասխանությունների ճիշտ շարքը.

1.Որոտան.  ա. Վայքի
2. Հրազդան բ. Արզնու
3.  Աղստև  գ. Տաթևի
4. Արփա    դ. Իջևանի
1) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ
2) 1–բ, 2–ա, 3–գ, 4–դ
3) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա
4) 1–դ, 2–գ, 3–ա, 4–բ

ՀՀ մարզերը և խոշոր քաղաքները

ՀՀ մարզերը բաժանվում են երեք հատվածի՝ հյուսիսային, կենտրոնական և հարավային։

Հյուսիսային՝
Շիրակի մարզ- Գյումրի, Մարալիկ, Արթիկ
Լոռու մարզ- Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Թումանյան, Տաշիր
Տավուշի մարզ- Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ

Կենտրոնական՝
Արագածոտնի մարզ- Աշտարակ, Ապարան, Թալին
Կոտայքի մարզ- Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Նոր-Հաճն, Բյուրեղավան, Եղվարդ, Ծաղկաձոր
Գեղարքունիքի մարզ-Գավառ, վարտենիս, Մարտունի, Վերին Շորժա, Վարդենիկ

Հարավային՝
Արմավիր մարզ-Արմավիր, Մեծամոր, Էջմիածին
Արարատ մարզ- Արտաշատ, Վեդի, Մասիս, Արարատ
Վայոց Ձորի մարզ- Եղեգնաձոր, Վայք,
Սյունիքի մարզ- Կապան, Գորիս, Քաջարան, Ագարակ, Մեղրի, Սիսյան

Գեղարքունիքի մարզ

ՀՀ Գեղարքունիքի մարզը գտնվում է ՀՀ տարածքի արևելքում: Մարզը սահմանակից է ՀՀ Տավուշի և Լոռու (հյուսիսում), Կոտայքի և Արարատի (արևմուտքում) և Վայոց Ձորի մարզերին (հարավում), ինչպես նաև Ադրբեջանին (արևելքում): Մարզի ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք կազմում է 115կմ, արևմուտքից արևելք 85 կմ։ Մարզն իր մեջ ընդգրկում է Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի տարածաշրջաններ։ Մարզկենտրոնն է Գավառը։ Մարզի տարածքը կազմում է 240․033 հազ․ հա։ Մարզն իր մեջ ներառում է 5 քաղաքային Գավառ, Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Սևան, Վարդենիս և 87 գյուղական բնակավայրեր։

Մարզի տարածքը, որն հիմնականում կազմում է Սևանա լճի ջրահավաք ավազանը, ծովի մակերեւույթից գտնվում է 1600-ից մինչեւ 3597 մետր բարձրության վրա: Մարզը գոտևորում են Գեղամա, Վարդենիսի, Արեգունու, Արեւելյան Սեւանի, Սեւանի եւ Փամբակի լեռնաշղթաները: Ամենաբարձր լեռնագագաթը Աժդահակն է 3597 մետր։ Գեղարքունիքն ունի 230․000 բնակիչ։ Մարզկենտրոնը Գավառ քաղաքն է 34․000 բնակիչ։ Մարզի բնակչության 99 տոկոսից ավելին հայեր են, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ:Գեղարքունիքի տարբեր համայնքներում ապրում են նաև ռուսներ, ուկրաինացիներ, մորդվաններ, գերմանացիներ, հրեաներ։

Ամենախոր իջվածքը Գետիկ գետի կիրճն է (1325մ), ամենաբարձր կետը` Աժդահակ լեռան գագաթը (3598մ): Բարձր լեռներ են Սպիտակասարը (3555մ), Վարդենիսը (3522մ), Գեղասարը (3446մ): Ամենաերկար գետերն են Արգիճտին (51կմ), Գավառագետը (47կմ) և Մասրիկը (45կմ), առկա են նաև խառնարանային լճեր Աժդահակ և Աղմաղան (մինչև 50մ տրամագծով և 15մ խորությամբ):

Գեղարքունիքի մարզում է գտնվում բարձր լեռնային (բարձրությունը ծովի մակերևույթից 1898մ). եզակի էկոհամակարգով Սևանա լիճը, որի ավազանի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 5 հազ. քառ. կմ. լճի հայելու մակերեսը 1.2 հազ. քառ. կմ. ծավալը 35.8 մլդ. խմ: Այն ոչ միայն մարզի, այլ նաև հանրապետության համար ունի առանձնահատուկ կարևորություն: Սևանա լիճը Հարավային Կովկասի քաղցրահամ ջրերի ամենամեծ ավազանն է: Լիճն էական ազդեցություն ունի ողջ մարզի ոչ միայն բնապահպանական հավասարակշռության, այլ նաև տնտեսության վրա:

Մարզի տարածքում պահպանվել են բազմաթիվ միջնադարյան ճարտարապետական հուշարձաններ, բայց առանձնապես ուշագրավ են բնական հուշարձանների խառնարանային լճերը, խարամային կոները, ընդաձակ <քարային ծովերը>: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Սևանա լճից ազատված տարածքներում հայտնաբերված մինչև 5000-ամյա հնության դամբարանները: Աևանա լիճն իր հերթին շրջապատված է պատմական արժեք ներկայացնող բազմաթիվ եկեղեցիներով, որոնցից առավել հայտնիներն են Հայրավանքի եկեղեցին, Մաքենիսի վանքը, Վանևանի և Սևանի թերակղզու վանական համալիրները:

Մարզի տարածքում գործում է 292.2կմ. միջպետական, 110,8կմ. հանրապետական 312,6կմ. մարզային նշանակության և 141,9կմ. համայնքային ենթակայության ճանապարհներ: Մարզի տարածքում է անցնում Երևան-Սևան-Դիլիջան հանրապետական մշանակության մայրուղին: Մարզի բոլոր 5 քաղաքներից մինչև մայրաքաղաք ամեն օր գործում է հասարակական տրանսպորտ:

Զբաղվածության ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը: 42.000 գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում տարեկան արտադրվում է
230.000 տոննա կարտոֆիլ, 250.000 տոննա անասնակեր, 35.000 տոննա կաղամբ, 60.000 տոննա հացահատիկ, 7.000 տոննա պտուղ, 80.000 տոննա կաթ, 14.300 տոննա միս, 241 տոննա բուրդ: Անասնապահական տնտեսություններում պահվում է 107.000 գլուխ խոշոր, մանր եղջերավոր անասուն: Հեռանկարային են համարվում հանքահումքային, սննդի եւ թեթեւ արդյունաբերության ոլորտները: Վերջին տարիների ընթացքում վերաշահագործվել են Սոթքի ոսկու, Արդանիշի կրաքարի հանքավայրերը, հնդկական ՙՍթերլայթ՚, հայկական ՙՄիկա-ցեմենտ՚ ընկերությունների կողմից: Գորգագործական արտադրամասեր են գործում Մարտունի, Սեւան, Ճամբարակ քաղաքներում եւ Կարմիրգյուղում: Մեծ համբավ ունեցող գորգերը արտադրվում, արտահանվում եւ իրացվում են ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում: Գորգագործության զարգացման հիմնական ներդրողներն ու կազմակերպիչները ՙԹուֆենկյան հիմնադրամ՚ եւ Մեգերյան եղբայրներ՚ ընկերություններն են: