Գիֆենյան ապրանքներ

Գիֆենի ապրանքները ապրանքներն են, որոնք չեն ենթարկվում «պահանջարկի օրենքին», այսինքն՝ գների բարձրացմանը զուգընթաց դրանց սպառման ծավալն աճում է։

Գիֆենի ապրանք կարող է լինել ոչ միայն հացը, այլև բնակչության աղքատ խավերի համար լայն սպառման ապրանքներ։ Օրինակ՝ ի՞նչ տեղի ունեցավ ՀՀ–ում, երբ միանգամից բարձրացան հացի և կարտոֆիլի գները։ Պատկերացրեք աղքատ ընտանիքների վիճակը (իսկ այդպիսիք մեզ մոտ կազմում էին ընտանիքների առնվազն 3/4-ը), որոնք օգտագործում էին որոշ քանակությամբ հաց, կարտոֆիլ, միս և այլ ապրանքներ։ Նրանք սկսեցին ավելի շատ հաց և կարտոֆիլ գնել, իսկ հետո՝ միայն հաց։ Ինչու՞: Որովհետև նրանց եկամուտներն այլևս թույլ չէին տալիս միս և այլ ապրանքներ գնել, և ամբողջ եկամուտը ուղղվում էր հաց և կարտոֆիլ գնելուն (իսկ ոմանք միայն հաց գնելուն)։ Հետևաբար մեծացավ այս ապրանքների սպառումը և գնորդների կախվածությունը դրանցից։

Ապրանքների սպառումը հետաքրքիր օրինաչափությամբ կախված է նաև եկամտի էֆեկտից (income effect) և փոխարինման էֆեկտից (substitution effect)։ Եթե ապրանքը ցածրորակ է (inferior good), ապա նրա նկատմամբ պահանջարկը սպառողների հարստացմանը զուգընթաց ընկնում է։ Այսպիսի ապրանքների գնի բարձրացումը կարող է հանգեցնել նաև պահանջարկի բարձրացմանը, իսկ գնի իջեցումը՝ պահանջարկի անկման։ Օրինակ, հարուստ երկրների համար ցածրորակ ապրանքներ են հեծանիվը, ապխտած երշիկը, մարգարինը և այլն։

Դուք կարող եք գտնել Giffen ապրանքների օրինակներ այն հիմնական մթերքների թվում, որոնք դուք օգտագործում եք ամեն օր: Հիմնական արտադրանքը, որի վրա Ռոբերտ Գիֆենը կառուցեց իր տեսությունը, հացն էր: Այդ ժամանակվանից մինչ այժմ հացը մնացել է մեր ապրելու համար անհրաժեշտ առաջին անհրաժեշտության ապրանքների շարքում։ Քանի որ այն վաղուց ամենաէժան ապրանքն էր, գնի հետ մեկտեղ բարձրացավ դրա պահանջարկը։ Դա պայմանավորված էր աղքատների՝ ավելի թանկ միս և այլ ապրանքներ գնելու անկարողությամբ: Գիֆենի ապրանքներ են նաև այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են բրինձը, ցորենը և կարտոֆիլը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *