Կենսաբանություն․ սեպտեմբեր ամսվա ամփոփում

1․ Կենսաբանությունը որպես գիտություն։

Կենսաբանությունը գիտություն է, որը ուսումնասիրում է կյանքը, կենդանի օրգանիզմները և դրանց զարգացումն ու կենսագործունեությունը։ Բիոլոգիա բառն ունի հունական ծագում և առաջացել է «բիոս»` կյանք և «լոգոս»` գիտություն բառերից: Կենսաբանությունը մեզ օգնում է պատկերացումներ կազմել մարդկանց և բնության մասին։

2․ Կենսաբանության մասնաճյուղերը և կապը այլ գիտությունների հետ։

Կենսաբանության մասնաճյուղերն են՝ մանրէաբանությունը, գենետիկան, անատոմիան, բժշկագիտությունը, կենդանաբանությունը, կենսատեխնոլոգիան: Գիտությունը անմիջականորեն կապված է քիմիայի, ֆիզիկայի, աշխարհագրության հետ, որովհետև յուրաքանչյուրն էլ ուսումնասիրում են բնությունը տարբեր տեսակետներից և լրացնում միմյանց։

3․ Կենսաբանական համակարգերը՝ որպես կենսաբանության ուսումնասիրման առարկա։

Կենդանի օրգանիզմների կազմավորման մակարդակներն են` մոլեկուլային, բջջային, հյուսվածքային, օրգանային, օրգանիզմային, տեսակային, պոպուլյացիոն, կոնսացենոզային, կենսոլորտային

4․ Կենդանի բնության ուսումնասիրման մեթոդները։

Կենդանի և անկենդան բնությունը ուսումնասիրում են տարբեր մեթոդներով, որոնցից են դիտումը, փորձը և չափումները։ Դիտումների և մեր զգայանների միջոցով մենք ծանոթանում ենք տարբեր երևույթների հետ և պարզում տարբեր մարմինների հատկությունները։ Բնության մասին ավելի խոր գիտելիքներ կարելի է իմանալ նաև փորձերի միջոցով։

5․ Ի՞նչ է իրենից ներկայացնում կենսաբանություն առարկան։

Կենսաբանությունը գիտություն է, որը ուսումնասիրում է կյանքը, կենդանի օրգանիզմները և դրանց զարգացումն ու կենսագործունեությունը։

Բազմացման ձևեր

Տեսանյութ