Վանո Սիրադեղյան «Սիրելու տարիք» վերլուծություն

Պատվածքը հիմնականում կենտրոնացած է պատանիների հարաբերությունների և կռիվների վրա, սակայն ամեն ինչի արմատը սերն է, ինչի մասին, սակայն համարյա չի խոսվում։ Հերոսը սիրահարվել էր և պատրաստ էր նունիսկ կռվել միայնակ մի ամբողջ խմբի հետ հանուն իր սիրո։ Հենոյին՝ հերոսին կարելի է նկարագրել ինչպես նպատակասլաց, պնդաճակատ և նվիրական։ Հենոն ամեն իր քայլ անում էր, ասես իմանալով վստահորեն, որ կարողանալու է հաջողել։ Կարծում եմ, որ դա հենց ամենամեծ ոգեշնչումն է ստեղծագործության մեջ։ Ինչքան էլ, որ չի խոսվում Հենոյի զգացմունքների մասին, մեկ է մի բան հաստատ է։ Սերը օգնում է հասկանալ և ճանաչել ինքներս մեզ կարծում եմ, ոչ միայն պատանեկության ընթացքում ու հենց դա էլ այն դարձնում է ամենահետաքրքիր ու աննկարագրելի բաներից մեկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *