Կիսամյակային հաշվետվություն

Ես Դալլաքյան Մարիան եմ։ Եկել եմ քոլեջ «Քվանտ» վարժարանից։ Ուսուցիչներից ստացած առաջին տպավորություններս բոլորովին չեն փոխվել առաջին հանդիպումից։ Այստեղ անցնում ենք տարբեր առարկաներ, և կսկսնեմ հայոց լեզվից։ Դասի ընթացքում կատարում ենք տարբեր վարժություններ ու կրկնում միջին դպրոցում անցածը։ Գրականության դասի շնորհիվ հմտացել եմ վերլուծության գործում ու դա ինձ արդեն թվում է հաճելի և ոչ հոգնեցուցիչ։ Անգլերենի ժամին ամեն ինչ պարզ է ու հասկանալի և բոլորովին չեմ դժվարանում։ Նոր բան էլ չեմ հասցրել սովորել դեռ։ Աշխարհագրության դասը շատ լավ է անցնում և այն հետաքրքիր է ու հոգնեցնող չէ։ Մաթեմատիկայի դասին շատ բանաձևեր ենք անցել, որոնցից ոչ մեկը նորմալ չեմ հիշում։ Էկոլոգիայի ժամին նայել ենք ֆիլմեր, քննարկել վտանգավոր կոսմետիկ միջոցներ, բաժանվել խմբերի և խաղացել երկրների խաղ ու կարելի է նույնիսկ չնշել, որ դասերը հետաքրքիր են անցնում։ Կենսաբանության դասերը շատ սովորական են անցնում, ինչպես և միշտ է եղել ինձ մոտ։ Ռուսաց լեզվի դասերը հատկապես լավ են անցնում այն առումով, որ բոլորը հասցնում են և՛ պատասխանել ու հասկանալ, և՛ դասերին կատակել ու ծիծաղել։ Հասարակագիտության և պատմության դասերին, ինչպես և ռուսերենին, դասերը հետաքրքիր են, քննարկումներով լի։ Հասարակագիության ժամին շատ հաճախ դիտում ենք տեսանյութեր, մուլտֆիլմեր ու բոլորով քննարկում անցկացնում։ Պատմության ժամին մտածել ենք կազմակերպել բեմադրություն մոտակա օրերս ու այցելություններ ենք կատարել թանգարաններ, որոնք ամրապնդել են գիտելիքները։ Ճամփորդությունների շատ չեմ հասցրել գնալ, սակայն երկուսի ժամանակ էլ տպավորություններով լի եմ տուն եկել ու բոլորովին չեմ ափսոսում այցելությունները Կոշի բերդ ու կուրսեցի Տիգրանենց գյուղ։ Մի քանի օր առաջ նաև քոլեջը մասնակցեց «Մեդիա ուրբաթին» ու երկար ժամանակ էր տրվել պատրաստություններին։ Հույսերը արդարացան ու շատ լավ ելույթ ունեցանք։ Բոլորս շատ ենք սիրում «Իշխանապարը» ու հատկապես ուրախ էինք դա պարել։ Կիսամյակը լի էր տպավորություններով, բացահայտումներով, ծանոթություններով ու նոր մարդկանցով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *