Բառարանային աշխատանք / անուններ

Մարիամ– իգ. եբրայերեն ծագման բառ է։ Մարիամ նշանակում է «լուսավորյալ»։ Արաբերեն մարիամը դարձել է հասարակ անուն և նշանակում է պարկեշտ, համեստ կին։ Мариа՝ ռուս., Mary անգլ., Marie ֆրանս., Maryam` ասոր.։
Էրիկ– սկանդինավյան կամ հյուսիսգերմանական անուն, որը նշանակում է ամենահզորը կամ առաջինը հզորների մեջ:
Գալինա- անունը ռուսերեն Галина անունն է, որ նաև տարածված է հայերի մեջ։ Ծագել է հուներեն galene բառից, որը նշանակում է «հանգիստ», «խաղաղ», «անվրդով»։ 
Արմեն– Արմենակ անվան կրճատ ձևն է, որը դարձել է անկախ անուն
Խաչատուր– հյ․ խաչ+տուր բառերից, իբրև «խաչի տվածը»
Լյուսի– այլ կերպ՝ Լյուսիա։ Ֆրանսերեն Lucie անունից։ Լուկիա անունով կա մի նահատակուհի, որ շատ հարգված է լատին եկեղեցու մեջ
Էլիզ կամ Էլիզա անունը լատիներեն Elizabeth անվան կրճատ ձևերից մեկն է։
Հռիփսիմե– օտար լեզվից փոխառյալ բառ, աղբյուրը՝ անհայտ
Փառանձեմ– գործածական է այժմ․ կրճատ ձևով ՝ Փառո, Փառիկ։
Ալիս– ֆրանսերեն Alice անունից․ հին ձևն է Ալիծ, որ գործածական է Կիլիկյան շրջանում։ Ալիս ֆրանսերեն ձևը զուգատիպելով Փոքր-Հայոց Ալիս գետի անվան հետ, սխալմամբ հայերեն համարվեց և տարածվեց նոր սերնդի մեջ։
Կարինե– կազմված է Գայանե անունից՝ հնչման ձևափոխությամբ
Էլեն – ֆրանս. նշանակում է <լուսավոր>:
Շողեր– շող բառի հոգնակիից, գործածական է այժմ
Գուրգեն– պահլավերեն Gurgen ձևից, որի շարունակությունն է պարսկերեն Gurgin ձևը։ Տարածված է Պարսկաստանում
Գայանե– հունալատինական անուն է, Gaianus անվան իգական ձևը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *