Մեյոզ

1․ Նկարագրել մեյոզի փուլերը։
Ինտերֆազ Բջիջը պատրաստվում է բաժանման, առաջանում են երկու դուստր բջիջներ սկզբնական ծնողական բջիջներից։ Այս փուլը ամենաերկարն է․ բջիջը աճում է, սինթեզվում են սպիտակուցներ, բջջում կուտակվում է էներգիա։

Պրոֆազ – քրոմոսոմները սկսում են պարուրվել, կարճանալ և հաստանալ, ընդունում են բարակ թելի տեսք։  Քրոմոսոմների պարուրումը պարտադիր է դուստր բջիջների միջև ժառանգական ինֆորմացիայի հաջող բաժանում իրականացնելու համար:

Մետաֆազ – քրոմոսոմները, որոնք կրում են գենետիկական տեղեկատվություն, հարթվում են բջջի հասարակածում նախքան բաժանվելը երկու դուստր բջիջների մեջ։

Անաֆազ – բաժանման թելիկները կարճանում են և հոմոլոգ քրոմոսոմները բաժանվում են։ Քրոմոսոմները հավաքվում են բջջի բևեռներում։ Այսպես առաջանում են երկու դուստր բջիջներ, որոնք ունեն մայր բջջի քրոմոսոմների կեսը։

Թելոֆազ– բաժանվում է կրկնօրինակված գենետիկական նյութը, որը տեղափոխվում է մայր բջջի միջուկից երկու նույնական դուստր բջիջների:

2․ Մեյոզի ժամանակ ո՞ր բջիջներն են զարգանում։
Մեյոզը բաժանման միջոցով էուկարիոտ բջիջների (կենդանիներ, բույսեր, սնկեր) սեռական բազմացումն է։

3․ Ի՞նչ կարևոր ֆունկցիա է կատարում մեյոզը։
 Մեյոզի արդյունքում դիպլոիդ հավաքակազմով բջջից առաջանում են հապլոիդ հավաքակազմով բջիջներ։

տեսանյութ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *