Փետրվար ամսվա ամփոփում

1) Ներկայացնել բջջի բաժանումը՝ մեյոզ։
Մեյոզը կազմված է 5 փուլերից՝ ինտերֆազ, պրոֆազ, մետաֆազ, անաֆազ և թելոֆազ։ Ինտերֆազի ընթացքում բջիջը պատրաստվում է բաժանման, առաջանում են երկու դուստր բջիջներ սկզբնական ծնողական բջիջներից։ Այս փուլը ամենաերկարն է։ Պրոֆազի ընթացքում քրոմոսոմները պարուրվում են, որը ապահովում է դուստր բջիջների մեջ ժառանգականության հավասար բաշխում։ Մետաֆազում քրոմոսոմները հայտնվում են բջջի հասարակածային մասում։ Անաֆազի ընթացքում քրոմոսոմները բաժանվում են ու դասավորվում բջջի բևեռներում։ Թելոֆազի ընթացում էլ՝ մայրական բջջից գենետիկական նյութը բաժանվում է դուստր բջիջների միջև։ Մեյոզի արդյունքում դիպլոիդ բջջից առաջանում են հապլոիդ բջիջներ։

2) Համեմատել մեյոզը և միտոզը (նմանությունը և տարբերությունը)։
Նմանություններ
Մեյոզը ու միտոզը ունեն նույն բաժանման փուլերը։
Միտոզից և մեյոզից առաջ տեղի են ունենում քրոմոսոմների և ԴՆԹ-ի կրկնապատկում։

Տարբերություններ
Միտոզից հետո առաջանում են մարմնական բջիջներ, իսկ մեյոզից հետո՝ սեռական։
Միտոզից հետո ստացվում է 2 բջիջ, իսկ մեյոզից հետո՝ 4։
Միտոզից հետո դուստր բջիջներում քրոմոսոմների քանակը մնում է նույնը` ինչ մայրականում, իսկ մեյոզից հետո այն կրճատվում է 2 անգամ:

3) Մանրամասն ներկայացնել բույսերի մոտ կրկնակի բեղմնավորումը։
Ծաղկի մեջ առաջանում են սպորներ, գամետներ որոնց շնորհիվ տեղի է ունենում բեղմնավորում։ Բեղմնավորման հետևանքով առաջանում են սերմն ու պտուղը։
Առէջի փոշանոթներում մեկ դիպլոիդ հավաքակազմով բջջից մեյոզի հետևանքով առաջանում են չորս հապլոիդ հավաքակազմով միկրոսպորներ, որոնցից յորաքանչրը պատվում է լրացուցիչ թազանթներով և որոնցից հետո առաջանւմ է փոշեհատիկը. սկզբում միկրոսպորը կիսվում է միտոզով և առաջացնում է երկու հապլոիդ հավաքակազմով բջիջներ` վեգետատիվ և գեներատիվ։
Գեներատիվ բջիջը հետագայում նույնպես կիսվում է միտոզով և առաջանում են երկու հապլոիդ հավաքակազմով սպերմիում։ Վեգետատիվ բջջից հետագայում զարգանում է փոշխողովակը։
Վարսանդի սերմնարանում դիպլոիդ հավաքակազմով բջջից մեյոտիկ բաժանման արդյունքում առաջանում են չորս բջիջներ հապլոիդ հավաքակազմով, որոնցից երեքը ոչնչանում են, իսկ մեկը երեք միտոտիկ բաժանումներից հետո սկիզբ է տալիս ութ հապլոիդ կորիզներ պարունակող սազմնապարկին, որը գտնվում է սերմնաբողբոջում։ Վարսանդի սերմնարանում կարող են լինել մեկ կամ մի քանի սերմնաբջիջներ։ Սաղմնապարկը, ձվաբջջից, պարունակում է կենտրոնական բջիջ, որը մասնակցում է բեղմնավորմանը և գտնվում է սաղմնապարկի կենտրոնում։ Կան նաև մի քնի հապլոիդ բջիջներ։
Փոշեհատիկի տեղափոխումը այլ բույսերի վարսանդի սպիի վրա կոչվում է խաչաձև փոշոտում, կարող է իրականացվել քամու, միջատների միջոցով և այլ եղանակով։ 

4) Ի՞նչ են իրենցից ներկայացնում վիրուսները։

Վիրուսը ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ է, որը բազմանում է միայն կենդանի բջիջներում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր ձևերը՝ կենդանիներին, բույսերին, բակտերիաներին։ Տարբեր տեսակի վիրուսներ տարածվում են տարբեր կերպ։ Վիրուսի կողմից վարակվող բջիջներն անվանվում են թիրախներ։ Գրիպի վիրուսները տարածվում են օդակաթիլային եղանակով՝ հազի և փռշտոցի միջոցով։ Կենդանական վիրուսները փոխանցվում են արնախում միջատների միջոցով։ ՄԻԱՎ-ը սեռական ճանապարհով և վարակված արյան ներարկմամբ փոխանցվող վիրուսներից է։

5) Համեմատել COVID-19-ը OMICRON-ի հետ։
OMICRON-ի ախտանշանները շատ չեն տարբերվում Դելտայի և կորոնավիրուսի այլ տեսակների ախտանշաններից։ Ըստ նախնական տվյալների՝ դրա ախտանշանները կարող են տարբերվել, օրինակ, համի և հոտի կորստի մասով, քանի որ Օմիկրոնով վարակվելու դեպքում համի և հոտի կորուստը ավելի քիչ հավանական է։ Իսկ ստամոքսաղիքային համակարգի խանգարումները կարող են ավելի հաճախ հանդիպել։
COVID-19 ծանր սուր շնչառական համախտանիշ ունեցող վիրուս է։ Երկու ամենատարածված ախտանիշներն են՝ ջերմությունը և չոր հազը ։ Ավելի քիչ տարածված ախտանիշներ են հոգնածության, շնչառական խնդիրներ, համի, հոտի զգայարանների կորուստ, հևոց, մկանային ցավ, կոկորդի ցավ, գլխացավ կամ սարսուռ։ OMICRON-ը ի տարբերություն COVID-19-ի ունի ավելի թույլ ազդեցություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *