Վերլուծություն

Աստղկան սայլը։ Համաստեղ
Մեր կարմիր եզը
Կաթիդ փարան չմոռանաս, մամա

Այս երեք պատմվածքները բոլորովին նման չեն և միակ ընդհանրությունը այն է, որ գրված են արևմտահայերենով։ Ամենահեշտ կարդացվողը այս երեքից ինձ համար վերջինն էր։ Ամենաշատը հավանեցի «Աստղական սայլը», քանի որ գրված էր շատ գեղեցիկ ձևով։ Հեղինակը հակադրում էր 2 կերպարների՝ բանաստեղծի և ձկնորսի։ Բանաստեղծը զգացմունքային էր, գեղեցկությունը գնահատող ու երազկոտ, իսկ ձկնորսը` չոր, ագահ ու փողով առաջնորդվող։ Ամենասիրելի պահը ինձ համար պատմվածքում այն էր, որ բանաստեղծը ի վերջո, երբ մահացավ, շրջապատված էր աստղերով ու ինչպես միշտ երազել էր խաղաց աստղերի հետ։
«Մեր կարմիր եզը» պատմվածքում հեղինակը եզանը դարձնում էր ասես մարդկային մի կերպար ու նկարագրում էր եզանը։ Հետաքրքիր է այն, որ համարյա ոչ ոք երբեք այդպես հոգատարությամբ ու սիրով չէր արտահայտվի եզան վերաբերյալ։ Չնայած, որ այդ եզն է, որ շատերին և իրենց ընտանիքներին պահում է։ Կարծում եմ, որ կարելի է այս երկու պատմվածքներից սովորել գնահատել գեղեցիկը։
«Կաթիդ փարան չմոռանաս, մամա» ստեղծագործությունը երեխայի անշնորհք ու անշնորհակալ վերաբերմունքի մասին է մոր նկատմամբ։ Մարդիկ հեռանալով իրենց ընտանիքից դրսում մոռանում են սերը ու ձեռք են բերում անտարբերություն, ինչը և պատմվածքում ներկայացված է ամենատխուր կերպ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *