Լույսի վերաբերյալ տեսություններ

Ի՞նչ է լույսը  

Այս հարցի պատասխանը մարդկությունը փնտրել է հնագույն ժամանակներից: Սակայն նույնիսկ XVII դարում գիտնականները չունեին միասնական կարծիք. նրանց մի մասը, այդ թվում` Իսահակ Նյուտոնը, պնդում էր, որ լույսը թեթևագույն մասնիկների հոսք է, մյուսները՝ որ այն կազմված է ալիքներից: Առաջինները լույսի անդրադարձումը բացատրում էին՝ ենթադրելով, որ մասնիկները նյութի մակերևույթից այնպես են հետ ցատկում, ինչպես բիլիարդի գնդակները՝ դաշտի կողերից: Այս տեսությունը լույսը դիտում էր որպես ֆոտոնների՝ տարրական մասնիկների շարժում: Սակայն այն չէր բացատրում լույսի բեկման երևույթը. ինչո՞ւ է մասնիկների մի մասը հետ ցատկում նյութի մակերևույթից, իսկ մյուսը՝ անցնում: Այս և նման շատ երևույթներ ավելի հեշտ էին բացատրվում լույսի ալիքային տեսության դիրքերից, որի հեղինակը անգլիացի ֆիզիկոս Թոմաս Յունգն էր (1773–1829): Սակայն Յունգը չէր ընդունում լույսի` մասնիկների հոսք լինելու գաղափարը: Միայն 1905 թ-ին Ալբերտ Էյնշտեյնն ապացուցեց, որ լույսը միաժամանակ ունի և՜ մասնիկների, և՜ ալիքների հատկություններ: Ժամանակակից պատկերացումների համաձայն՝ լույսը էլեկտրամագնիսական ալիքների տարատեսակ է:


Լույսի տեսությունը ըստ Նյուտոնի

Լույսի բնույթի վերաբերյալ առաջին գիտական տեսությունը ստեղծել է Իսահակ Նյուտոնը 17-րդ դարում: 

Ըստ Նյուտոնի. Լույսը կազմված է փոքրիկ մասնիկներից՝ կորպուսկուլներից, որոնք լուսատու մարմինը առաքում է բոլոր ուղղություններով՝ ուղիղների կամ ճառագայթների երկայնքով:

Լույսի տեսությունը ըստ Հյուգենսի

Գրեթե միաժամանակ, հոլանդացի գիտնական Քրիստիան Հյուգենսը առաջարկել է լույսի ալիքային տեսությունը: 

 Ըստ Հյուգենսի. Լույսը առաձգական ալիք է՝ լույսի աղբյուրից հեռացող համակենտրոն գնդոլորտների տեսքով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *