Հաշվետվություն

Կիսամյակը սկսվեց Հունվար ամսվանից, որը համարվում է Դիջիթեքային սեմինարների ամիս։ Այս ամսվա ընթացքում ես ոչ միայն մասնակցեցի սեմինարների, այլև դաս տվեցի Հյուսիսային և Արևմտյան դպրոցների երեխաներին: Սովորեցրել եմ Online Word, Excel։ Հղումով կարող եք տեսնել հունվար ամսվա ամփոփումը (ստուգատեսներ / դիջիթեքային ծրագրեր)։ Այս շրջանից հետո սկսվեց նախագծային շրջանը, երբ մենք սկսեցինք պատրաստել նախագծեր ամեն ամիս մեզ հետաքրքրող թեմաների վերաբերյալ։ Սա շատ լավ միջոց էր միմյանց հետաքրքրություններին ծանոթանալու ու հետաքրքիր տեղեկություններ սովորելու համար։

  • Գրականություն (1, 2, 3),
    Գրականության աշխատանքներից հատկապես սիրում եմ առաջինը, որովհետև այն իմ ամենասիրելի գրքի մասին է, և վերլուծությունն էլ չափազանց մանրամասն է ու հետաքրքիր։ Բացի ընթերցանական աշխատանքից, նաև ուսումնասիրել եմ ամենահետաքրքիր ու գեղեցիկ մոլորակները, որը ինձ համար բոլորովին նոր տեղեկություն էր ու չափազանց հետաքրքիր։
  • Ռուսաց լեզու (1, 2, 3, 4)
    Ռուսաց լեզվից աշխատանքները տարբեր են միմյանցից ու թեմաների ընտրությունը բոլորովին պատահական կերպով եմ կատարել։ Ամեն դեպքում ինձ ամենասիրելի աշխատանքը 3-րդն է՝ Վեներայի մասին։
  • Էկոլոգիա (1, 2)
    Էկոլոգիայի ընթացքում ուսումնասիրեցինք աղբատարության խնդիրը և շուտով նաև անելու ենք նախագիծ ոռոգված ջրի / խմելու ջրի օգտագործման վերաբերյալ։
  • Ֆիզիկա
    Ֆիզիկայի դասերի շրջանակներում մենք ունեցանք հետքրքիր զրույց անբացատրելի երևույթների մասին, հետևաբար նաև կատարեցինք դրան վերաբերող նախագիծ։ Ես ընտրեցի ուրվականների գոյության վարկածը։
  • Հայոց պատմություն (1, 2)
    Հայոց պատմությունից ես և իմ համակուրսեցի Թամարա Ալոյանը կատարել և միասին ներկայացրել ենք Փառանձեմ, Էրատո թագուհիներին որպես խմբային աշխատանք։
  • Հասարակագիտություն (1, 2)
    Հասարակագիտությունից Ես, Եսայան Էլենը և Թովմասյան Միլենան կատարել ենք խմբային աշխատանք, ընտրելով որևէ 2 հոդված Սահմանադրության «Մարդու իրավունքներ» բաժնից»։
  • Աշխարհագրություն
    Աշխարհագրության ժամերին մենք ուսումնասիրեցինք մարզերը, հիմնախնդիրները և ինքներս առաջարկեցինք ռազմավարություններ կյանքը մարզում բարելավելու նպատակով։
  • Մաթեմատիկա
    Մաթեմատիկայի ընթացքում մենք ունեցանք անհատական նախագիծ, ինչպես նաև ներկայացրինք նախագիծ Պի (π) թվի վերաբերյալ։
  • Կենսաբանություն
    Կենսաբանության շրջանակներում վերջերս ունեցանք սեմինար-հանդիպում NABU Armenia շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ներկայացուցչի հետ:
  • Անգլերեն
    Անգլերենից իմ կատարած հիմնական աշխատանքները կարող եք տեսնել հղումով (ինչպես նաև իմ կատարած անհատական նախագիծը): Այս առարկայի շրջանակներում մենք հանդիպում ունեցանք Հարրի Փոթթեր գրքի թարգմանչուհու հետ և զրուցեցինք ամենատարբեր թեմաներից՝ սկսած գրքի հերոսներից, վերջացրած Եղեռնի թեմայով։

Բացի ընթացիկ դասերից ես նաև մասնակցել եմ ֆլեշմոբերի բնագիտական առարկաներից, հայոց լեզվից, անգլերենից և մաթեմատիկայից։

Ես ստանում եմ լրացուցիչ կրթություն մասնավոր դպրոցում, որտեղ սովորում եմ բիզնես և մաթեմատիկա՝ որպես հիմնական առարկաներ։ Հիմնական կյանքը քոլեջից դուրս հենց այստեղ է անցնում։

Քոլեջում իմ ձեռքբերումը մարդկանց հետ ծանոթություններն են, քանի որ, տարիներ շարունակ նույն շրջապատում լինելով, ինքս ինձ մասամբ չէի ճանաչում, որում քոլեջը ինձ չափազանց օգնեց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *