Էրատո թագուհի

Պրեզենտացիա

Էրատոն Հայոց թագուհի է: Նա Արտաշեսյան արքայատոհմի վերջին գահակալն էր: Էրատոն եղել է Տիգրան Գ – ի դուստրը: Թագուհու եղբայրը եղել է Տիգրան Դ – ն: Եղբոր հետ Էրատոն ժառանգել է հոր գահը: Էրատոյի ծննդյան և մահվան տարեթվերը անհայտ են:

Հելլենիստական սովորույթներին համաձայն Էրատոն ամուսնանում է Տիգրան Դ – ի հետ: Մ.թ.ա. 8 թ. – ին նրա հայր Տիգրան Գ-ն մահացավ, իսկ Տիգրան Դ-ն դարձավ Հայոց թագավոր: Էրատոն նրան օգնում էր տարբեր հարցերում: Նրանք դաշնակցում էին Պարթևստանի հետ և շարունակում էին հակահռոմեական քաղաքականությունը:

Նրանց դուստրը հետագայում ամուսնանում է Վիրքի թագավորի՝ Փարսման I-ի հետ: Նրանք ունենում են երեք որդի՝ Միհրդատ I Իբերացի, Ռադամիստուս և Ամազասպուս (Ամազասպաս):

Հռոմը և Պարթևստանը անընդհատ մրցակցում էին, թե ում հետ Մեծ Հայքը պետք է դաշնակցեր: Հռոմի դուրը չէր գալիս, որ Մեծ Հայքը դաշնակցում էր Պարթևստանի հետ: Պարթևստանը, վախենալով, որ Հռոմի սպառնալիքներից կսկսի պատերազմ, որոշում է խզել Մեծ Հայքի հետ դաշնակցությունը: Այդպիսով՝ Հռոմը որոշեց չպատերազմել Պարթևստանի հետ, և Պարթև իշխանները հանգստացան:

Ֆեստուս Ռուփուսը պատմում է, որ Տիգրան Մեծ Դ-ն և Էրատոն մեծ հույսեր էին ներշնչում: Նա նաև շեշտում է, որ Մեծ Հայքը Տիգրան Մեծ Դ-ի և Էրատոի ժամանակ շատ ուժեղ էր:

Մ.թ.ա. 5 – թ., վախեցած Տիգրան Դ – ի և Էրատոյի իշխանությունից, Օգոստոս Օկտավիանոսը հեռացրեց նրանց և թագադրեց Արտավազդ Գ – ին: Արտավազդը չէր հետևում հին հայկական սովորույթներին: Նրա իշխանության ժամանակ Մեծ Հայքը ապրում էր վատ տարիներ: Մ.թ.ա. 2 թ. – ին դժգոհ ժողովուրդը բողոքում է Արտավազդի դեմ: Օգտվելով հնարավորությունից՝ Տրգրան Դ – ն և Էրատոն բարձրանում են գահ, իսկ Արտավազդը հեռանում է:

Մ.թ.ա. 2 – թվականից հետո Տիգրանը և Էրատոն վերադարձան: Նրանք շարունակեցին վարել նրանց քաղաքականությունը, բայց հյուսիսից ներխուժած քոչվոր ցեղերը սկսեցին անընդհատ հարձակվել Մեծ Հայքի վրա: Այդպիսի պատերազմերից մեկի ժամանակ Տիգրան Դ – ն մահացավ: Էրատոն հրաժարվեց գահից: Այսպիսով՝ ավարտվեց Արտաշեսյանների իշխանությունը Մեծ Հայքում:

6 թ. Օգոստոս կայսրը վերանայեց իր արտաքին քաղաքականությունը և հերոսական թագավոր Տիգրան Ե – ին նշանակեց՝ որպես Հայաստանի թագավոր: Տիգրան Ե – ն կապված էր Արտաշեսյան արքայատոհմի հետ, քանի որ նրա մոր տատը եղել էր հայ արքայադուստր, որը, հնարավոր է, եղել էր Արտավազդ Բ – ի դուստրը և ամուսնացել է Կապադովկիայի արքաի հետ:

6 թ. – ին Տիգրան Ե – ն դարձավ հայոց թագավոր: Նրա գահակալությունից դժգոհ՝ հայ ազնվականները ապստամբեցին Տիգրան Ե – ի դեմ:

6 թվականին հայոց ավագանին կրկին գահ բարձրացրեց Էրատո թագուհուն: Սակայն հայոց թագուհու վերջին գահակալությունը միայն մի քանի տարի տևեց: 12 թվականին հռոմեական զորքը դարձյալ ներխուժեց Մեծ Հայք և գահազրկեց Էրատոյին: Արտաշեսյան թագավորությունը կործանվեց: Վերջին Արտաշեսյանից՝ Էրատո թագուհուց անմիջապես հետո Հայոց գահին բազմեց Վոնոն Արշակունին: Հայոց երկրում սկսվում էր Արշակունիների դարաշրջանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *