Առաջադրանքներ

1․ Շարունակել պատումը։

Երբ հայրենի տան մասին խոսք է բացվում, մտաբերում եմ մի դեպք, որ հիշողությանս մեջ մանկությունից վաղ է մնացել։

Մեր տունը գյուղի ծայրին էր։ Ունեինք շատ հարևաններ և բոլորը ունեին ծիրանի ծառեր, բացի մեզնից։ Ամեն տարի, երբ ամառը մոտենում էր, եղբայրս ինձ տանում էր ցոգոլ գողանալու։ Մի օր, սակայն սովորականի պես, երբ որոշեցինք սողոսկել մեր հարևան Ալվարդ տատիկի տուն, տեսանք, որ բոլոր ցոգոլները անհետացել են։ Հուսահատված վերադարձանք տուն, որովհետև անձրև սկսվեց ու միասին մտանք խոհանոց։ Խոհանոցում նստած էր Ալվարդ տատիկը մի զամբյուղ ցոգոլով, սպասում էր մեզ։ Պարզվեց օրեր շարունակ մեզ նկատել էր իրենից ցոգոլներ գողանալիս ու զայրացել էր։ Հետո մի օր որոշեց մեզ բռնեցնել և զայրանալ մեր վրա, սակայն մենք այդ օրը չեկանք։ Ալվարդ տատիկը հասկացավ, որ մեզնից ազատվելու հավես չունի ու որոշեց ինքը քաղել մեզ համար ցոգոլներ ու նվիրել, որ մենք դաս քաղենք ու այլևս չգողանանք։ Այդ օրվանից հետո եղբայրս որոշեց այլևս չգողանալ Ալվարդ տատիկի այգուց ու ինձ ամեն օր նոր տեղ էր տանում ցոգոլները քաղելու, որ չբռնվեինք։ Մենք այդպես էլ մեր դասը չքաղեցինք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *