Առաջադրանք

Նամակներ բարու և գեղեցիկի մասին։ Դմիտրի Լիխաչով
Շատերը կարծում են, թե ինտելիգենտ մարդը նա է, ով շատ է կարդացել, ստացել լավ կրթություն (այն էլ` գերազանցապես հումանիտար), շատ է ճամփորդել, գիտի մի քանի լեզու: Մինչդեռ` կարելի է ունենալ այս ամենն ու չլինել ինտելիգենտ, և կարելի է այս ամենին չտիրապետելով, մեծ առումով, այնուամենայնիվ, լինել ներքնապես ինտելիգենտ: Ինտելիգենտությունը ոչ միայն գիտելիքների, այլև ուրիշին հասկանալու ունակության մեջ է: Այն դրսևորվում է հազար ու մի մանրուքի մեջ՝ հարգալից վիճելու ունակության, սեղանի շուրջ համեստ վարվեցողության, ուրիշին աննկատ (հենց աննկատ) օգնելու կարողության, բնության հանդեպ փայփայանքի, շրջակայքը չաղտոտելու, չաղտոտելու` աղբով, քնթուկներով, հայհոյանքով, հիմար գաղափարներով. այո, դա նույնպես աղբ է, այն էլ ինչպիսի՜:  Ես ճանաչել եմ ռուսական հյուսիսում գյուղացիների, որոնք իսկապես ինտելիգենտ էին: Նրանք իրենց տներում պահպանում էին զարմանալի մաքրություն, կարողանում էին գնահատել լավ երգերը, կարողանում էին պատմել եղելություններ, որոնք պատահել էին իրենց և ուրիշների հետ, ապրում էին կարգավորված կենցաղով, հյուրասեր էին ու բարյացակամ, հասկանալով էին վերաբերվում ուրիշի ցավին և ուրիշի ուրախությանը: Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ։

Առաջադրանքներ

Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։ 
Հեղինակն այս նամակով ուզում մարդկանց հասկացնել, որ ընդհանրապես պարտադիր չէ սովորել ամենալավ և հայտնի համալսարաններում, իմանալ և տեղյակ լինել այն ամենից ինչ կատարվում է աշխարհում, որպեսզի լինել և համարվել ինտելիգենտ անձ։ Ինտելիգենտությունը միայն մադրու գիտելիքի մեջ չէ, այլ նաև նրա, թե ինչպես է մարդ վերաբերվում իրեն շրջապատող աշխարհին, ինչպես է այն ընդունում և խնամում այն։ Ես համաձայն եմ հեղինակի հետ և նաև կարծում եմ, որ ուսումը խլում է շատ ժամանակ և հնարավորություն մարդկանցից բացի գիտելիք տալուց։ Կարծում եմ, որ կան մարդիկ, որոնք այնքան ինտելիգենտ են, որ դպրոցը իրենցից դա խլում է ավելին տալու փոխարեն։

Բ․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, «Ինտելիգենտությունը ունակություն է` ըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ»։
Եթե մարդ ինտելիգենտ է, նա ունակ է ըմբռնելու և համբերատար է մարդկանց ասածների հանդեպ, լսում է և հաշվի է առնում տարբեր կարծիքներ ու վարվում է խելացի և կիրթ մարդկանց շրջապատում։

Գ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։
Հերոսը այնպիսի մարդ է, ով չգիտի ինչպես հաղորդակցվել, լինել համբերատար և կարեկից։

Դ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր դրած վերնագիրը։
Բարու և գեղեցիկի կարևորությունը

Արևմտահայերենից փոխադրել արևելահայերենի

Օձ շատ կա այս ձորերը, մանավանդ՝ ցերեկի ժամերուն։ Երբ արևը կհրդեհե այս երկաթագույն ժայռերը, 
սեփսև քռաները, սպիտակ ավազները, իրենց բուներեն դուրս կսողան։ Կգրգռվին, վրադ նետվելու պատրաստ։ 
Բնությունը իր բոլոր գույները թափեր է անոնց վրա։ Դեղին օձեր կան, քրքրումի գույնովը։ Սեփսևեր կան, 
եռացող կուպրի գույնովը։ Ոսկիի, շողակնի պես վառողները կան՝ կարմիր բիծերով։ Խայտաբղետները կան՝ 
կանաչ ու կապույտ օղակներովը, երկճյուղ բերաններով, դժնե աչքերով, որոնք քեզի կնային, սուր 
ատամնաշարով, ասեղի պես վերջավորող լեզուներով։ Լեղապատառ կըլլաս, երբ հանկարծ կհայտնվին 
թուփի մը տակեն, քարերուն արանքեն։ Կամ երբ մինչև ծունկերդ կմերկանաս, գետեն կանցնիս։ 
Եղեգնուտներուն մեջեն ջուրը կցատկեն քեզ հետ միասին։ Պարծենկոտներուն մի հավատաք, որոնք «մենք 
չենք վախնար» կըսեն։ Կստեն։ Աստիճան մը պաղարյունդ կպահես, կհավասարակշռես ինքզինքդ, երբ 
կանխավ կնշմարես, կպատրաստվիս։ Բոլո՛ր ոտնավորները կսոսկան անոնցմե։ Ես կտեսնեի, թե ինչպես էշ 
մը, ջորի մը, ձի մը ահազանգի կմատնվի, երբ գլուխը տոպրակը իր կերը կուտե, կամ կարածի, ու օձ մը կտեսնե: 
Եզերը, կովերը կցնցվեին, կֆշային, ետ կքաշվեին՝ ճամբա տանելու, որ երթա։ Այծերու, մաքիներու ամբողջ
 հոտը կփախեր ահաբեկ՝ դաշտին կամ ձորին հեռավորությունները։ Ոզնին ու կրիան չէին ազդվեր։ Չէին 
փախեր։ Ապահով էին։ Ոզնին իր փուշերը կցցեր։ Կրիան իր ոսկորե պատյանը կքաշվեր։ Օձը ի՞նչ կրնար ընել։


Այս ձորում շատ օձեր կան, մանավանդ՝ ցերեկվա ժամերին։ Երբ արևը կհրդեհե այս երկաթագույն լեռները, սև քարերը, սպիտակ ավազները, իրենց բներից դորւս են սողում։ Գրգռվում են, պատրաստ վրադ նետվելուն։ Բնությունը իր բոլոր գույերը շաղ էր տվել նրանց վրա։ Կան դեղին օձեր, քրքումի գույնով։ Կան սև, եռացող կուպրի գույնով։ Կան ոսկու, շողակի պես վառվող։ կարմիր բծերով։ Կան խայտաբղետ՝ կանաչ ու կապույտ օղակներով, երկճյուղ բերաններով, դաժան աչքերով, որոնք քեզ կնայեն, սուր ատամներով, ասեղի պես վերացող լեզուներով։ Կվախենաս երբ հանկարծ մի թփի տակից կհայտնվի, մի քարի տակից։ Կամ մինչև ծնկներդ մեկանում էս ու գետն անցնում։ Եղեգնուտների մեջ քեզ հետ միասին ցատկում են, գալիս քո երևից։ Բարծենկոտներին չհավատաք, ովքեր ասում են որ չեն հավատում։ Ստում են։ Որոշ ժամանակ սառած կմնաս, կհանգստացնես ինքդ քեզ, երբ նխապես կնկատես և կպատրսատվես։ Բոլոր սողունները վախենում են նրանցից։ Ես տեսնում էի, թե ինպես մի ջորի, մի ձի նրան տեսնելուն պես վախենում իր կերը ուտելու կամ արածելու ժամանակ։ Եզներն ու կովերը ցնցվում են, ֆշում են, ետ են քաշվում ճանապարհ տալով, որ գնա։ Այծերի, մաքիների ամբողջ հոտը ահաբեկված ձորերն ու դաշտերն են փախնում։ Ոզնին ու կրիա չէին ազդվում։ Չէին փախնում։ Ապահով էին։ Ոզնին իր փշերն է ցցում։ Կրիան իր ոսկրե պատյանի մեջ էր մտնում։ Օձը ի՞նչ կարող էր անել։

Առակի թարգմանություն

Путь к счастью 

Притча в изложении Ошо 

Жил на свете счастливый человек. И я узнал секрет его счастья. Он не беспокоился о том, как поджарить добычу, а умел любить зверей, которые падали в его корзины с деревьев. 

Два путника устроились на ночь в убогой гостинице. Один из них постоянно ворчал и ругал свою комнату. Другой путник, который тщательно расчистил комнату от мусора, обрёл большое удовольствие от своего труда. Одно и то же место сделало одного человека очень несчастным, а другого — невероятно радостным. 

Есть ли в жизни большее удовольствие, нежели созидательный труд, исполненный любви? Нет. Есть ли более захватывающее удовольствие, нежели служение другим людям? Нет. Если вы ищете постоянное удовольствие, тогда наберитесь смелости оставить своим потомкам гостиницу земного существования более чистой и красивой. И вы обязательно обретёте счастье в красоте. 


Ճանապարհ դեպի երջանկություն

Առակ Օշոյի մեկնաբանությամբ

Աշխարհում ապրում էր մի երջանիկ մարդ: Եվ ես իմացա նրա երջանկության գաղտնիքը: Նա չի անհանգստանում այն պատճառով, թե ինչպես եփել որսը, այլ, սիրում էր այն կենդանիներին, որոնք ընկնում էին իր տեղադրած զամբյուղների մեջ:

Երկու ճամփորդ կանգ էին առել մի խարխուլ իջևանատանը: Նրանցից մեկը անընդհատ բողոքում էր իր սենյակից: Մյուս ճամփորդը՝ ով մանրակրկտորեն մաքրել էր իր սենյակը աղբից մեծ բավականություն ստացավ իր աշխատանքից: Նույն տեղը մարդկանցից մեկին դժբախտ դարձրեց, իսկ մյուսին՝ երջանիկ:

Կա՞ արդյոք կյանքում ավելի մեծ հաճույք, քան սիրով լցված ստեղծագործ աշխատանքը: Ո՛չ: Կա՞ ավելի հուզիչ հաճույք, քան ուրիշ մարդկանց ծառայելը: Ո՛չ: Եթե ​​մշտական ​​հաճույք եք փնտրում, ուրեմն քաջություն ունեցեք ձեր ժառանգներին թողնել երկրային գոյության իջևանատունն ավելի մաքուր ու գեղեցիկ։ Իսկ գեղեցկության մեջ անպայման երջանկություն կգտնեք։

Առաջադրանքներ

Փոխիր երկրորդական նախադասության շարադասությունը։

Երբ երեխան մորը հանձնելու կարճ ծեսը վերջացավ, քահանան օրհնեց երիտասարդ ծնողներին։
Քահանան, երբ երեխան մորը հանձնելու կարճ ծեսը վերջացավ, օրհնեց երիտասարդ ծնողներին։
Քահանան օրհնեց երիտասարդ ծնողներին, երբ երեխան մորը հանձնելու կարճ ծեսը վերջացավ։

Մենք շալակով կաղնու կեղև էինք բերում, որպեսզի մեր մայրերը կաղնու կեղևով դարչնագունեն բուրդը։
Մենք, որպեսզի մեր մայրերը կաղնու կեղևով դարչնագունեն բուրդը, շալակով կաղնու կեղև էինք բերում։
Որպեսզի մեր մայրերը կաղնու կեղևով դարչնագունեն բուրդը, մենք շալակով կաղնու կեղև էինք բերում։

Փավստոս Բուզանդը Փառանձեմ թագուհու մասին

Հատվածներ Փ․ Բուզանդի «Հայոց պատմություն» երկից

Երբ Գնելը բանակի մեջ մտավ, թագավորին իմաց տվին նրա գալուստը։ Ապա արքունիքից հրաման տրվեց’ բանակից դուրս պահել նրան և տանել սպանել։ Եվ մինչ նա ձի հեծած անցնում էր բանակի միջով և մոտենում էր արքունի հրապարակին, այդտեղ արքունիքից վրա են հասնում բազմաթիվ սպասավորներ’ զինված սրերով, նիզակներով, սվիններով, վաղրերով ու սակրերով, և ասպարակիր հետևակ զորք։ Նրանք հասան, բռնեցին Գնել պատանուն, ձիուց վեր գցեցին, ձեռքերը ետևը կապեցին և առան, տարան գլխատելու տեղը։

Նրա կինը նույն վշտի մեջ էր իր ամուսնու հետ և եկել էր ժանվարով։ Երբ տեսավ, որ իր ամուսնուն բռնեցին ու կապեցին, իսկույն վազեց եկեղեցի, որտեղ բանակի մարդկանց համար աստվածային արարողություն էր կատարվում՝ առավոտյան աղոթքը, ուր գտնվում էր նաև Ներսես Մեծ եպիսկոպոսապետը։ Կինը հասնելով եպիսկոպոսապետի մոտ՝ գուժում էր իր անմեղ ամուսնու կորուստը։ Ճիչ բարձրացրեց՝ ասելով. «Շտապի’ր, հասիր, ամուսնուս առանց մեղքի, առանց հանցանքի խողխողում են»։ (Իսկ նա) արարողությունը ընդհատելով՝ վազում է թագավորի պալատը, դռանը հասնելով՝ ներս է ընկնում թագավորի մոտ։ Իսկ թագավորը, երբ տեսավ մեծ քահանայապետին, իմանալով, որ եկել է բարեխոսելու և համոզելու, որ Գնելին չսպանի, սամուրենին գլխին քաշած, շտապով իր երեսր ծածկում է՝ խռմփացնելով՝ իբր թե քնած է, որպես թե նրա խոսքերը չի լսում։            

Գնելի սպանությունը, և Արշակի ու Փառանձեմի ամուսնությունը

Ապա հրաման տրվեց թագավորից. բանակում եղող բոլոր մարդիկ՝ մեծ ու փոքր, առհասարակ առանց բացառության, գնան կոծ անեն ու ողբան սպանված Արշակունի մեծ սեպուհ Գնելին. ոչ ոք չհամարձակվի չգնալ։ Ինքը՝ թագավորն էլ գնալով լացողների մեջ նստեց, ողբաց իր եղբորորդուն, որին ինքն սպանեց։ Գնացել նստել էր դիակի մոտ, ինքը լալիս էր և հրամայում էր լաց ու կոծը սաստկացնել սպանվածի համար։ Իսկ սպանվածի կինը՝ Փառանձեմը, զգեստները պատառոտած, վարսերը արձակած, կուրծքը բացած, կոծում էր սգատեղում, բարձր ճչում էր, աղիողորմ ողբով ու արտասուքով բոլորին լացացնում էր։ Իսկ Արշակ թագավորը լացողների մեջ տեսնում է սպանվածի կնոջը, ցանկանում է և աչք է դնում՝ իրեն կին առնելու նրան։ Իսկ նա, որ նենգությամբ այն մատնությունը արեց և դավով կատարել տվեց հարազատի սպանությունը, այսինքն՝ Տիրիթը, սաստիկ սիրահարված էր այդ կնոջը, այդ պատճառով էլ թագավորի ձեռքով նենգությամբ այդ սպանությունը կատարեց։ Արդ, երբ կոծը սաստկացած էր, Տիրիթն այլևս չէր կարողանում իր կրքերը զսպել։ Մարդ է ուղարկում մեռածի կնոջ մոտ և ասում. «Շատ էլ մի’ չարչարվիր, ես նրանից լավ տղամարդ եմ. ես քեզ սիրեցի, այս պատճառով էլ նրան մեռցնել տվի, որպեսզի քեզ կնության առնեմ»։ Արդ, մինչ բազմությունը դիակի շուրջը մոլեգնաբար կոծում էր, Տիրիթն այսպիսի պատգամ է ուղարկում։ Կինր բողոք բարձրացրեց. «Լսեցե’ք բոլորդ, իմ ամուսնու մահը իմ պատճառով եղավ, մեկը ինձ վրա աչք գրեց և ամուսնուս իմ պատճառով սպանել տվեց»։ Մազերը փետում էր, ճչում էր կոծելիս։ Երբ այս կարևոր իրողությունը բացվեց, ամենքին հայտնի դարձավ, ձայնարկուներն ևս լսեցին, բոլոր ձայնարկուները սկսեցին ողբաձայն խաղի նման երգել Տիրիթի սիրահարությունը, աչք տնկելը, մատնությունը, մահվան հնարք գտնելը, սպանությունը։ Սպանվածի վրա կոծ անելով՝ աղիողորմ ձայնով երգում էին այս բաները։ Երբ նրանց ձայները դադարեցին, իրողությունն արդեն տարածվել, հռչակվել էր։ Արշակ թագավորը երբ այս լսեց և հանգամանքներին վերահասու եղավ, զարմացավ, ապշեց մնաց, զգաստացավ եղածի վրա, ըմբռնեց իրողությունը։ Ապա սկսեց նա խոսել ձեռքերը իրար խփելով, խիստ զղջաց արածի համար և ասաց. «Որովհետև Տիրիթը անարժան սիրով սիրահարվել է Գնելի կնոջը, այս պատճառով էլ այդ չարիքը հնարեց, մատնությամբ անմեղ մահվան պատճառ դարձավ, զուր ու անտեղի մեզ էլ իր պղծության համար արդար արյունի մեջ շաղախեց, իր եղբորը կորցնել տվեց և մեզ ժառանգել տվեց սոսկալի չարիք ու անեծք, որոնք չեն անցնի»։ Երբ թագավորը հաստատապես իմացավ գործի հանգամանքները և ճշտեց իրողությունը, առժամանակ չլսելու տվեց, լռեց, սպասեց։ Եվ երբ մեռելը թաղեցին նույն տեղում, որտեղ սպանվել էր, և այս անցքի վրա բավական ժամանակ անցավ, ապա Տիրիթը պատգամավոր ուղարկեց թագավորի մոտ. «Հաճիր, արքա, և հրաման տուր, որ Գնելի կնոջը՝ Փառանձեմին, ինձ կին առնեմ»։ Թագավորն այս լսելով ասաց. «Այժմ հաստատ գիտեմ, որ լսածս ճիշտ է։ Գնելի մահը իր կնոջ պատճառով եղավ»։ Թագավորն իսկույն մտածեց Տիրիթին նույնպես սպանել Գնելի մահվան փոխարեն։ Երբ Տիրիթն այս լսեց, թագավորից ահաբեկված՝ գիշերով փախավ։ Արշակ թագավորին իմաց տվին Տիրիթի փախուստը։ Արշակ թագավորը հրաման տվեց բանակին’ հետամուտ լինեն Տիրիթին և որտեղ որ նրան հասնեն, նույն տեղում սպանեն։ Շատ քաջեր փախստական Տիրիթին հետամուտ եղան, գնացին, հասան մինչև Բասեն գավառը և անտառի մեջ տեղնուտեղը սպանեցին Տիրիթին, որտեղ հանդիպեցին նրան։ Սրանից հետո Արշակը իրեն կին առավ սպանված Գնելի կնոջը՝ Փառանձեմին։ Եվ որքան Արշակը սիրում էր կնոջը, այնքան էլ սա ատում էր Արշակ թագավորին՝ ասելով, թե մարմնով թավամազ է և գույնով թուխ։ Վերջը, երբ կնոջ սիրտը նրան չկպավ, Արշակ արքան մարդ ուղարկեց Հունաց երկիրը և այնտեղից կայսերական տոհմից խնդրեց, բերել տվեց իրեն կին Ողոմպի անունով։ Նրան ուժգին սիրով սիրեց և նրանով գրգռում էր առաջին կնոջ նախանձը։ Փառանձեմը սրտում ոխ պահեց Ողոմպիի դեմ և միջոց էր փնտրում նրան սպանելու։ Մի տարի  հետո Փառանձեմը թագավորին մի տղա ծնեց, որի անունը դրին Պապ. նրան մեծացրին, չափահաս դարձրին։ Երբ նա առույգ պատանի դարձավ, նրան պատանդ ուղարկեցին կայսեր պալատը՝ Հունաց երկիրը։ Իսկ Փառանձեմը մեծ նախանձով ու ոխով լցված էր դեպի Ողոմպին և միջոց էր որոնում՝ դեղերով նրան սպանելու, բայց չկարողացավ հնարք գտնել, որովհետև Ողոմպին շատ զգույշ էր իր անձին, մանավանդ կերակուրների և ըմպելիքների մեջ։ Նա ուտում էր միայն իր նաժիշտների պատրաստած կերակուրները և խմում էր նրանց մեկնած գինին։ Երբ ոչ մի հնարք չգտնվեց նրան մահացու դեղերով թունավորելու, ապա անօրեն Փառանձեմը իրեն դավակից դարձրեց Մրջյունիկ անունով մեկին՝ Տարոն գավառի Արշամունքից, որ այն ժամանակ արքունական պալատի երեց էր։ Անարժան, երբեք չկատարված, անջնջելի, անմոռանալի չարագործություն, հավիտենական տանջանքի արժանի, չտեսնված, Աստվածանարժան գործ կատարեց՝ կյանքի դեղի մեջ մահվան դեղ խառնելով։ Տերունական սուրբ և աստվածային մարմնի, այսինքն’ հաղորդության հացի հետ խառնեցին մահվան դեղը, և Մրջյունիկ անունով երեցը եկեղեցում Ողոմպի տիկնոջը տվեց այն մահաբեր հաղորդությունը և սպանեց։ Անօրեն Փառանձեմի ամենաչար կամքը նրա ուզածի պես կատարելով՝ այս չերեցը նրանից պարգև ստացավ Տարոնի գավառում Գոմկունք կոչված գյուղը, որտեղից ինքն էր։

Պապ արքայորդու մասին, թե ինչպես դևերը հայտնի երևում էին նրա վրա, և նրանց հետ պղծություն էր գործում 

Արշակի որդի Պապը ծնվեց սյուն Փառանձեմից, որ Գնելի կինն էր եղել, որին սպանեց Արշակ թագավորը և նրա կնոջը՝ Փաոանձեմին, իրեն կին առավ և նրանից ունեցավ որդի, որ կոչվեց Պապ։ Երբ մայրը նրան ծնեց, որովհետև անօրեն մարդ էր և Աստծուց բոլորովին երկյուղ չուներ, նրան դևերին նվիրեց, և բազմաթիվ դևեր մանուկի մեջ բնակվեցին ու նրան վարում էին ըստ իրենց կամքի։ Նա սնվեց, մեծացավ և մեղքեր էր գործում — պոռնկություն, պիղծ արվամոլություն և զազրելի, գարշելի գործեր, բայց մանավանդ արվամոլություն։ Մի անգամ երբ մայրը իմացավ, թե նա արվամոլությամբ է պարապում, չկարողանալով այդ վատանուն խայտառակության դիմանալ’ իր որդու սենեկապանին ասաց, թե երբ նա պղծության համար կպահանջի այն մարդկանց, որոնց հետ պղծությունը կատարում է, դուք ինձ ներս կանչեցեք։ Երբ պատանի Պապը անկողին մտնելով պահանջեց այդ մարդկանց պղծութան համար, մայրը ներս մտավ և որդու առաջ նստեց։ Ապա պատանին սկսեց ճչալ, բղավել և ասաց մորը. «Վեր կաց գնա՛ այստեղից, որովհետև մեռնում, խորովվում եմ, կայրվեմ, կպայթեմ, եթե այստեղից չգնաս։  Իսկ մայրն ասաց . «Ես այստեղից դուրս շեմ գա, շեմ գնա»։ Իսկ նա ավելի ու ավելի սաստկացնում էր ճչալն ու վայելը։ Իսկ մայրը նայեց ու տեսավ իր աչքերով, որ սպիտակ օձերը պատել էին բազմոցի ոտքերը և փաթաթվում էին պատանի Պապին, մինչ նա, պառկած անկողնում, բղավում էր, պահանջում էր այն պատանիներին, որոնց հետ խառնակվում էր։ Մայրը այս տեսնելով՝ հիշեց, թե ո՛ւմ էր նվիրել ինքը իր որդուն ծնած ժամանակ։ Հասկացավ, թե այն դևերն են, որ օձերի կերպարանքով փաթաթվում են որդուն։ Արտասվելով ասաց. «Վայ ինձ, իմ որդյակ, ես չգիտեի, որ դու տանջվում ես»։ Վեր կացավ, այնտեղից հեռացավ, որպեսզի Պապը ցանկությունը կատարի։ Եվ այսպես դևերից առաջնորդվելով՝ այսպիսի գործերի անձնատուր էր եղել Արշակի որդի Պապը իր կյանքի ամբողջ ընթացքում, մինչև թագավորության հասնելը, մինչև իր մահը։

Հայոց աշխարհի գերությունը, հարվածները, և ավերմունքը․ Փառանձեմ տիկնոջ գերի տարվելը Պարսկաստան և չարաչար սպանվելը։  Հայոց քաղաքների ավերմունքը և երկրի հիմնովին կործանվելը:

Այնուհետև Պարսից Շապուհ թագավորը Հայոց աշխարհ  ուղարկեց իր իշխաններից երկուսին, մեկի անունը Զիկ, մյուսինը՝ Կարեն, հինգ հարյուր բյուր զորքով, որ գան Հայոց աշխարհը քարուքանդ անեն։ Նրանք եկան Հայոց աշխարհի վրա։ Երբ Հայոց աշխարհի տիկինը’ Հայոց Արշակ թագավորի Փառանձեմ կինը, տեսավ, որ Պարսից թագավորի զորքերը լցվեցին Հայոց աշխարհը, առավ իր հետ մոտ տասնմեկ հազար ընտիր սպառազինված պատերազմող մարդիկ ազատներից և Պարսից զորքերից խույս տալով դիմեց գնաց Արտագերս բերդը Արշարունյաց գավառում։ Հետո Պարսից բոլոր զորքերը հասան, բերդի շուրջը նստեցին, պատեցին, պաշարեցին։ Իսկ նրանք ներսը ամրացան՝ հույս դնելով տեղի ամրության վրա, իսկ սրանք բանակ զարկելով նստեցին դուրսը, ձորերի շուրջը։ Այսպես տասներեք ամիս բերդի շուրջը նստեցին և չկարողացան բերդն առնել, որովհետև տեղը շատ ամուր էր։ Ամբողջ երկիրը քանդեցին, ավերեցին, դուրս էին գալիս շրջակա գավառները և երկրները ավարի էին առնում, մարդիկ և անասուններ գերելով բերում էին իրենց բանակը, ուրիշ տեղերից կենսամթերք էին բերում և ուտում՝ բերդը պաշարման մեջ պահելով։ Իսկ Պապը՝ Արշակի որդին, այդ ժամանակ Հայոց աշխարհում չէր․ նա Հունաց թագավորի մոտ էր, իսկ ազատների տոհմերից բաղկացած ամբողջ բանակը այս բաները լսելով գնաց իրենց համար օգնություն խնդրելու. նրանց զորագլուխն էր Մուշեղը՝ Վասակ սպարապետի որդին։ Նրանք գնացին իրենց արքայորդու մոտ և բանակցում էին Հունաց թագավորի հետ, նրան համոզում էին իրենց թիկունք լինել։ Իսկ Հայոց աշխարհը նրանք հաճախ սուրհանդակներ էին ուղարկում երկրի տիկնոջ’ Փաոանձեմի մոտ, որ տոկա, բերդը պաշտպանի, Պարսից ձեռքը չհանձվի։ Նրա որդուց՝ Պապի կողմից էլ հաճախակի պատվիրակներ էին գալիս շաբաթ շաբաթի վրա, գաղտնի դռնով մի հնարով բերդն էին մտնում, սիրտ էին տալիս տիկնոջը, այսպես բերդի պաշարումը տևեց տասներեք ամիս։ Իսկ պատվիրակները շարունակ դնում գալիս էին ասելով, թե  «Պի՛նդ կաց, Պապ որդիդ գալիս է և կայսերական գունդ է բերում օգնության»։ Այս քաջալերությունը երկար ձգձգվում էր, որովհետև ասում էին․ «Մի քիչ էլ, մի փոքր ժամանակ էլ համբերի՛ր, օգնությունը հասել է»։ Տասնչորսերորդ ամսից հետո աստծուց հարված հասավ բերդում ապաստանած գաղթականների վրա․ բերդում եղողների մեջ մահ ընկավ, աստվածային պատուհաս։ Փառանձեմ տիկնոջ առաջ սեղանատանը նստած ուտում-խմում, ուրախանում էին, և հանկարծ մի ժամում հարյուր մարդ, մյուսում երկու հարյուր, պատահում էր, որ մինչև հինգ հարյուր մարդ մեռնում էին, մինչ սեղան էին բազմած լինում։ Եվ այսպես օրեցօր կոտորվում էին։ Մահը սկսվելու օրից մի ամիս էլ չտևեց, որ բոլորը կոտորվեցին, մոտ տասնմեկ հազար տղամարդ և մոտ վեց հազար կին․ մի ամիս չանցավ, որ բերդում եղածները բոլորը կոտորվեցին, բերդում մնաց միայն տիկին Փառանձեմը երկու նաժիշտով։ Ապա գաղտնի կերպով բերդը մտավ ներքինի Հայր մարդպետը և տիկնոջը սաստիկ նախատեց ինչպես մի անառակի, սկսեց նախատինքներ թափել Արշակունյաց տոհմի վրա, թե վատախորհուրդ, վատն է, Հայոց աշխարհն էլ կորցրին․ «Տեղն է՝ ինչ որ ձեզ պատահեց, և ինչ որ էլի պիտի պատահի»։ Գաղտնի դուրս եկավ ու փախավ։ Իսկ տիկին Փառանձեմը տեսնելով, որ մենակ մնաց, բերդի դուռը բացեց և Պարսից զորքը թողեց բերդից ներս։ Եկան, տիկնոջը բռնեցին և բերդից իջեցրին։ Հետո Պարսից զորքերը  բերդը բարձրացան, ավար առան Հայոց թագավորի գանձերը, որ բերդում պահվում էին. բոլորը վար իջեցրին։ Ինը օր, ինը գիշեր շարունակ իջեցնում էին, ինչ որ գտան Արտագերս բերդում և տիկնոջ հետ միասին գերի քշեցին։

Փառանձեմի մահը

Երբ Փաոանձեմ տիկնոջը բերին հասցրին Պարսից աշխարհը և Հայաստանի բոլոր գերիներն ու գանձերը, Փաոանձեմ տիկնոջը թագավորի առաջ հանեցին, Պարսից թագավորը մեծ շնորհակալություն հայտնեց իր զորավարներին։ Պարսից Շապուհ թագավորը կամեցավ նախատինք հասցնել Արշակունյաց տոհմին, Հայոց աշխարհին և թագավորությանը։ Հրամայեց կանչել իր բոլոր զորքերին, իր մեծամեծներին, ստորին պաշտոնյաներին և իր տիրած աշխարհի բոլոր մարդկանց և այս բազմության մեջ բերել տվեց Հայաստանի տիկնոջը՝ Փառանձեմին։ Եվ հրամայեց հրապարակում շինել ինչ-որ սարք, որի վրա գցել տվեց տիկնոջը և արձակել նրա վրա անասնական պիղծ խառնակության համար։ Այս կերպ սպանեցին տիկին Փառանձեմին։ Ւսկ գերիների ամբողջ բազմությունը տարան բնակեցրին մի մասը Ասորեստանում, մյուս մասը՝ Խուժաստան երկրում։

Առաջադրանքներ

Մի դեղնափորիկ շարժում է ծառի ճյուղը և, դիրիժորի նման թևերը թափահարելով, ասես վարում թռչունների երգչախումբը:

Ես, ճիշտն ասած, երանի եմ տալիս Օնիկին. նա գոնե սիրտն ինձ մոտ բացում է, իսկ ես վառվում եմ առանց ծխի, ի՞նչ ասեմ, ինչպե՞ս բացեմ իմ սիրտը, երբ իմ սերը չունի որոշակի կերպարանք:

Ուռիների ոտքերը արծաթափայլ ջուրն է լվանում, իսկ կատարները՝ լուսաբացի կապույտ, թափանցիկ մշուշը. դող կա ծառերի տերևներին, ցող՝ կանաչներին, արևի փնջեր՝ բլրի վրա:

Կետադրի՛ր նախադասությունները

Եթե Աստված անի՝ վերջալույսին ուղտերի քարավան անցնի անապատով (վերջերս դրանք սակավ են երևում), ապա հիացումի հետ մեկտեղ՝ իմ շարթունքներից ինքնաբերաբար դուրս են լողում հայրենի երգի բառերը։

Սիրտս ցավում է, տնքում, չէ՞ որ այդ ահեղ գոտեմարտում, երբ կյանք ու մահ խառնվել են իրար, Կարոն հուցմունքի և անհանգստության ծանր ապրումներ է ունեցել իմ պատճառով, իսկ ես…

Առակի թարգմանություն

Обмен домами

Немецкая притча

Прослышали два шильдбюргера, что люди в давние времена друг с другом разными товарами обменивались и от такого обмена большую выгоду имели. Думали они, думали и надумали сами друг с другом обменяться, и не чем-нибудь, а сразу домами.

Первый шильдбюргер, который жил на верхнем конце улицы, разобрал свой дом и перетаскал его по брёвнышку на нижний конец, где жил тот, с кем он договорился об обмене. А второй шильдбюргер, что жил на нижнем конце улицы, тоже разобрал свой сруб и отвёз его туда, где прежде жил первый шильдбюргер. На новом месте каждый из них собрал свой дом, присел отдохнуть и задумался: «А что же я на этом выиграл?»

Шильдбюргерам было не до смеха: сколько труда они положили, чтобы дома свои сперва разобрать, а потом снова построить, да всё, оказывается, зря.


Տների փոխանակում

Գերմանական առակ

Մի անգամ երկու հիմար լսեցին, որ մարդիկ հին ժամանակներում իրար հետ փոխանակվում էին տարբեր իրերով, և այդ փոխանակումից մեծ շահույթ էին ստանում: Մտածեցին, մտածեցին և որոշեցին միմիանց հետ փոխանակվել, և ոչ թե ինչ-որ փոքր բաներով այլ միանգամից տներով:

Առաջինը՝ ով ապրում էր փողոցի վերևի մասում, քանդեց իր տունը և քարշ տվեց փողոցի ներքևի ծայրը, որտեղ ապրում էր նա, ում հետ պայմանավորվել էր փոխանակման մասին: Իսկ երկրորդը՝ ով ապրում էր փողոցի ներքևի մասում, նույնպես քանդեց իր տունը և տարավ այնտեղ, որտեղ առաջ ապրում էր առաջինը: Նոր մասում նրանք հավաքեցին իրենց տները, նստեցին հանգստանալու և մտածեցին. «Իսկ ես ի՞նչ օգուտ ստացա»

Որքան էին նրանք տանջվել, որ իրենց տները սկզբում քանդեին, իսկ հետո նորից կառուցեին: Ամեն ինչ իզուր էր:

Առակի թարգմանություն

Микеланджело

Историческая притча

Когда Микеланджело высек из глыбы мрамора знаменитую статую Давида, вся знать и горожане пришли смотреть на это чудо. Явился и кардинал со своей свитой. Статуя была прекрасна! И все восхищались её совершенством. Но кардиналу нужно было что-то сказать, потому что он привык давать наставления. И, обратившись к Микеланджело, он сказал:

— Мне нравится ваша работа. Только… вот, знаете! Вон то место, плечо… Мне кажется, там немного нужно стесать!

Что делать? Спорить с кардиналом, с этим надменным самоуверенным человеком? Нет, этого делать нельзя! Ведь от его благоволения зависит всё в стране. Но и погрешить против гармонии и красоты художник тоже не мог.

И тогда Микеланджело берёт в правую руку молоток, а в левую зубило и, незаметно, немного мраморной крошки. Поднявшись по лестнице, он начинает стучать, делая вид, что ударяет по скульптуре, высыпая понемногу из руки мраморную крошку.

Потом он спускается, осматривает скульптуру и спрашивает кардинала:

— Сейчас лучше?

Кардинал прищуривает глаз, смотрит внимательно и говорит:

— Да-а! Вот теперь прекрасно!


Միկելանջելո

Պատմական առակ

Երբ Միքելանջելոն մարմարե բլոկից քանդակեց Դավթի հայտնի արձանը, ողջ ազնվականությունը և քաղաքի բնակիչները եկան տեսնելու այդ հրաշքը: Կարդինալը նույնպես հայտնվեց իր շքախմբի հետ։ Արձանը զարմանալի էր։ Եվ բոլորը հիանում էին նրա կատարելությամբ։ Բայց կարդինալը պետք էր, որ ինչ-որ բան ասի, քանի որ սովոր էր հրահանգներ տալու։ Եվ դառնալով Միքելանջելոյին՝ նա ասաց.

– Ինձ դուր է գալիս ձեր աշխատանքը: Միայն… Այստեղ, գիտեք: Այդ տեղը այնտեղ, ուսը… Ինձ թվում է, որ այնտեղ պետք է մի փոքր կոտրել:

Ի՞նչ անել։ Կարդինալի հետ վիճե՞լ, այդ ամբարտավան ինքնավստահ մարդու հե՞տ։ Ո՛չ, դա հնարավոր չէ անել: Չէ՞ որ երկրում ամեն ինչ կախված է նրա բարի կամքից։ Բայց նկարիչը նույնպես չէր կարող մեղանչել ներդաշնակության ու գեղեցկության դեմ։

Եվ այդ ժամանակ Միքելանջելոն աջ ձեռքում վերցնում է մուրճը, իսկ ձախում՝ սայրը և աննկատ մի փոքր մարմարե փոշի։ Բարձրանալով աստիճաններով՝ նա սկսում է թակել՝ ձևացնելով, թե հարվածում է քանդակին՝ ձեռքից մի փոքր մարմարե փոշի թափելով։

Հետո նա իջնում ​​է, զննում է քանդակը և կարդինալին հարցնում.

– Ավելի լա՞վ է հիմա։

Կարդինալը նեղացնում է աչքերը, ուշադիր նայում ու ասում.

– Այո՛։ Այ հիմա հիանալի է:

Առաջադրանքներ

1) Բացատրել հետևյալ դարձվածքների իմաստները մեկ բառով։
օձիքը թափ տալ – ազատվել
արյուն-քրտինք թափել – տանջվել
աչքը դռանը պահել – սպասել
լեզվի կապերը քաշել – պատժել
լեզվի կապերն արձակել – լկտիանալ
երկու խոսքով – համառոտ
առաջին քայլերն անել – նախաձեռնել
սիրտը փափկել – մեղմանալ
զենքերը վայր դնել – հանձնվել
բախտի քմահաճույքին թողնել – անտարբերության մատնել

2) Շարքերից գտնել հոմանիշները։
շողալ – փայլել, ցոլալ
սթափվել – զգաստանալ, լրջանալ
խեղաթյուրել – աղավաղել, աղճատել
հեծկլտալ – արտասվել, փղձկալ
պաղատել – թախանձել, աղերսել
համառ – անզիջուն, կամակոր
սպեղանի – դեղ, բալասան
խավարամած – մթին, խավարչտին
կույտ – շեղջ, դեզ
անարգ – ստոր, նվաստ
ամբարտավան – գոռոզամիտ, սնապարծ
անամոթ – պնդերես, լպիրշ
իրազեկ – տեղյակ, բանիմաց
թիկնեղ – հաղթանդամ, մարմնեղ
ոլորուն – գալարուն, ոլորապտույտ