Առաջադրանքներ

1․ Գտի’ր սխալները:
ա. Աշտարակի թեքության մասին մարդիկ հետագայում տարածեցին զանազան ներհակ  և թյուր կարծիքներ:
բ. Հիմա միայն Պարրոտը հասկացավ, որ Արարատին՝ որպես հայության անխախտ սյան, սրբություններից ամենանվիրականն են համարում:
գ. Տուշպա քաղաքի՝ բարձրաբերձ պարիսպներով և ամրակուռ դարպասներով միջնաբերդի ամրացումը կապված է իր անվան հետ:

2․ Տրված հարանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:
ա. լիակատար, լիիրավ
բ. տարագրություն, տարեգրություն
գ. հավակնոտ, հավակնորդ

3․ Տրված բառակապակցությունների իմաստները բացատրի՛ր:
ա. կաթոլիկ եկեղեցու վանահայր – աբբա
բ. գյուղական խաղաղ կյանքին նվիրված ստեղծագործություն – հովվերգություն
գ. խակ խաղող – ազոխ
դ. կռունկների խումբ – խորդերամ

4․ Բացատրե’ք տրված դարձվածքների իմաստները։
երկնագույն արյուն – ազնվականություն
ծոծրակը քորե –
կոկորդում նստել – ստիպել
ձայն բարբառո հանապատի – լռություն

5․ Դուրս գրի’ր արևմտահայերենին հատուկ հինգ բառ ու քերականական ձև։
Յուր արհեստն ալ սիրո միջնորդությունն էր. այրերուն կին կը գտներ, կիներուն այր կը մատակարեր և զանոնք իրարու հետ ամուսնացնելով՝ յուր աշխատության վարձքը կընդուներ:

Առաջադրանք

Անուղղակի խասքը դարձնել ուղղակի։

1․ Նա զայրացած պատասխանեց ընկերներին, որ նախ՝ ինքը պարտավոր չէ բացատրություններ տալ նրանց և երկրորդ՝ թույլ չի տա խառնվելու իր ընտանեկան գործորին։

Նա զայրացած պատասխանեց ընկերներին․
– Նախ՝ ես պարտավոր չեմ բացատրություններ տալ ձեզ և երկրորդ՝ թույլ չեմ տա խառնվելու իմ ընտանեկան գործերին։

2․ Բժիշկն ասաց պրոֆեսորին, որ նա ժամանակին իրեն շատ ու շատ է օգնել խորհուրդներով, և ինքն այդ ամենի համար շնորհակալ է։

Բժիշկն ասաց պրոֆեսորին․
– Դուք ժամանակին ինձ շատ ու շատ եք օգնել խորհուրդներով, և ես այդ ամենի համար շնորհակալ եմ։

3․ Մի որ Մարտիրոս Սարյանը խոստովանեց, որ եթե տարիներ առաջ իրեն բախտ վիճակվեր հանդիպեու Կոմիտասին, ինքը ծնկի կիջներ, կհամբուրեր աջն ու կասեր, որ իր պապերն անգամ նրա երգերն են երգել։

Մի որ Մարտիրոս Սարյանը խոստովանեց ․
– Եթե տարիներ առաջ ինձ բախտ վիճակվեր հանդիպելու Կոմիտասին, ես ծնկի կիջնեի, կհամբուրեի աջը ու կասեի, որ իմ պապերն անգամ նրա երգերն են երգել։

4․ Ֆրանսիայի Գեղարվեստի ակադեմիայի տնորենը Գոգենին ուղղված նամակում գրում է, որ ինքը երբեք չի խրախուսի նրա արվեստը, որը չի հասկանում և որը զայրացնում է իրեն, քանի որ այն չափից ավելի հեղափոխական է։

Ֆրանսիայի Գեղարվեստի ակադեմիայի տնորենը Գոգենին ուղղված նամակում գրում է. «Ես երբեք չեմ խրախուսի Ձեր արվեստը, որը չեմ հասկանում և որը զայրացնում է ինձ, քանի որ այն չափից ավելի հեղափոխական է»։

5․ Գրիգորն ասաց, որ մայրիկը հանգիստ լինի, ինքը որևէ զբաղմունք կգտնի։

Գրիգորն ասաց․
– Մայրի՛կ, հանգի՛ստ եղիր, ես որևէ զբաղմունք կգտնեմ։

Ուրիշի ուղղակի խոսք

Ավետիք Իսահակյանը գրել է. «Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ հասկանում, սովորում, հիշում»։
«Մայրենի լեզվի բառերը, մենք զգում ենք, ապրում,- գրել է Ավետիք Իսահակյանը,- իսկ օտար լեզվինը՝ հասկանում, սովորում, հիշում»։
«Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ հասկանում, սովորում, հիշում»,-գրել է Ավետիք Իսահակյանը։

«Հայրի՛կ, դու ինձ հետևու՞մ ես»,- մտքում հարցնում էր նա՝ անթարթ նայելով հոր շիրիմին։
«Հայրի՛կ,- մտքում հարցնում էր նա՝ անթարթ նայելով հոր շիրիմին,- դու ինձ հետևու՞մ ես»։
Նա, անթարթ նայելով հոր շիրիմին, մտքում հարցնում էր. «Հայրի՛կ, դու ինձ հետևու՞մ ես»։

«Ես ականատես էի, թե ինչպես է մեռնում հայ ժողովուրդը,- գրել է հետագայում պատմաբան Լեոն,- մեզ նույնիսկ վտարել էին մարդկության շարքերից»։
Պատմաբան Լեոն հետագայում գրել է. «Ես ականատես էի, թե ինչպես է մեռնում հայ ժողովուրդը, մեզ նույնիսկ վտարել էին մարդկության շարքերից»։
«Ես ականատես էի, թե ինչպես է մեռնում հայ ժողովուրդը, մեզ նույնիսկ վտարել էին մարդկության շարքերից»,- գրել է հետագայում պատմաբան Լեոն։

Առաջադրանք

1. Ներգործական կառույցի նախադասությունները դարձրու կրավորական կառույցի․ 

Ահեղ կայծակը ճեղքել էր եկեղեցու ժայռակոփ պարիսպները։ 
Եկեղեցու ժայռակոփ պարիսպները ճեղքվել էին ահեղ կայծակի կողմից։

Հազարավոր ստրուկներ կառուցել են Քեոփսի բուրգը։ 
Քեոփսի բուրգը կառուցվել է հազարավոր ստրուկների կողմից։

Վահանն ու Արամը հսկա ժայռաբեկորը գլորեցին ձորը։ 
Հսկա ժայռաբեկորը գլորվեց ձորը Վահանի ու Արամի կողմից։

Կատաղի քամին թմբկահարում էր մանրավաճառի խանութի դռներն ու պատուհանները։ 
Մանրավաճառի խանութի դռներն ու պատուհանները թմբկահարվում էին կատաղի քամուց։

Յոթերորդ դարում արաբ հրոսակները այրել են հայոց բազում ձեռագիր մատյաններ։ 
Հայոց բազում ձեռագիր մատյաններ այրվել են յոթերորդ դարում արաբ հրոսակների կողմից։

2. Կրավորական կառույցի նախադասությունները դարձրու ներգործական․ 

Այգին ողողվել էր արևի ոսկեզօծ շողերով։ 
Արևի ոսկեզօծ շողերը ողողել էին այգին։

Հյուրասենյակում Անտոնինան շրջապատվեց կանանց խմբով։ 
Կանանց խումբը շրջապատեց Անտոնիային հյուրասենյակում։

Գյուղի թեքված եկեղեցին կառուցվել է միջնադարի վարպետների կողմից։ 
Միջնադարի վարպետները կառուցել են գյուղի թեքված եկեղեցին։

Փայտե կամրջի հենասյունը կոտրվել էր վարարած գետի ջրերից։ 
Վարարած գետի ջրերը կոտրել էին փայտե կամրջի հենասյունը։

Իրիկվա հովից տարուբերվում էին սիմինդրի կոշտացած ցողունները։ 
Իրիկվա հովտը տարուբերում էր սիմինդրի կոշտացած ցողունները։ 

3. Կազմիր բարդ բառեր՝ տրված բարդ բառի առաջին արմատը դարձնելով վերջին արմատ․ 

Սիրատենչ —  կենդանասեր, հայրենասեր, գրքասեր

նրբահյուս — նրբանուրբ

հացթուխ —  գարեհաց

մարդախույս —  բազմամարդ

սակավախոս —  ջրասակավ

սրտաբուխ — բարեսիրտ, գթասիրտ

Արարատ և Արագած [ԼԵԳԵՆԴ լեռների մասին]

Արարատ և Արագած

Մի ժամանակ Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։ Վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։

Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ:

Արագածի փարթամ բնությունը սկսեց գրավել բոլորին ու Արարատը նախանձեց։ Նա որոշեց օգտագործել իր ցամաք ու չոր բնությունը Արագածի դեմ։ Նա հավաքեց աշխարհի ամբողջ ձյունը իր վրա ու մարդկանց դա գրավեց։ Որոշները, ովքեր փարթամ բնություն էին սիրում, իրենց ամբողջ ժամանակը շարունակում էին անցկացնել Արագածի վրա։ Իսկ Արարատի վրա, բոլոր նրանք էին, ովքեր պաշտում էին ձյունը։ Այդպես երկու սարերը նկատեցին, որ իրար միայն օգնել էին անիծելով։ Ժամանակ անցավ, ու նրանք միայն ուրախ էին միմյանցով։ Այդպես կռիվը վերածվեց հաշտության ու նրանք նորից դարձան քույրեր՝ իրարից տարբեր, բայց մեկ է համերաշխ։

Առաջադրանք

Փակագծում տրված բառերից ընտրել ճիշտը:
1․ Թագավորն ուշադրությամբ լսում էր զորականին՝ առանց դժգոհության նշույլ (արտահայտելու, արտաբերելու)։
2․ Ատոմը (հրեց, հրահրեց) իր ընկերներին, որ միանան խռովությունը։
3․ Մարզպետունին մարտից առաջ անձամբ էր շրջում վրանից վրան և զորապետներին (ցուցմունքներ, ցուցումներ) տալիս։
4․ Արտակն ու Անահիտը աշտարակից (դիտում, նայում) էին ծովն ու ծովեզերքը:
5․ Թռչունների (երամը, երամակը) ուրախ ծլվլում էր երկնքում:
6․ Աշխենը թախիծով (թոթովեց, թոթվեց) ուսը և արագ հեռացավ:
7․ Նրա ակնարկները (վերաբերում, վերաբերվում) էին իրենց գաղտնի բանակցություններին:
8․ Սիրանուշը շաբաթ օրը իրենց ամառանոցում աշխատակիցների համար (հրավեր, հրավերք) էր կազմակերպել:
9․ Ծեր գուսանը ներս մտավ և (բամբիռը, բամբիշը) դրեց սեղանին:
10․ (Մանանեխի, անանուխի) թեյը հանգստացնում է նյարդերը:
11․ Այսօր տղաներին (հազվադեպ, հազվագյուտ) կտեսնես բակում խաղալիս:
12․ Վաղնջական ժամանակներից մարդը (մեղանչեց, մեղա եկավ) և արժանացավ Աստծո զայրույթին:
13․ Այս տարի մեր գյուղում (այգեբացը, այգաբացը) սկսվեց ապրիլի սկզբներին:
14․ Նա շատ (թույր, թյուր) կարծիք ունի սեփական ընկերոջ մասին:

Առաջադրանքներ

1) Կրավորական կառույցի նախադասությունները դարձնել ներգործական։
1․ Սոխակները թնդանոթի որոտից ահաբեկվեցին։
Թնդանոթի որոտը ահաբեկեց սոխակներին։

2․ Բանաստեղծն ընթերցողների կողմից խանդավառությամբ ընդունվեց։
Ընթերցողները խանդավառությամբ ընդունեցին բանաստեղծին։

3․ Բազմաչարչար հողը արևի կիզիչ ճառագայթներից այրվել էր։
Արևի կիզիչ ճառագայթները այրել էին բազմաչարչար հողը։

4․ Այդ կենդանին՝ ուղտը, պոետների կողմից գրեթե չի գովերգվել։
Պոետները գրեթե չէին գովերգել այդ կենդանուն՝ ուղտին։

5․ Վարագույրը թույլ քամուց տարուբերվում էր։
Թույլ քամին տարուբերում էր վարագույրը։

2) Տրված դարձվածքների իմաստը գրել մեկ բառով։
Փակագծերը բացել – մանրամասնել, բացահայտել
մի անկյուն քաշվել – առանձնանալ, մեկուսանալ
ծտի թևով – արագ
իրար հետ շուն ու կատու դառնալ – թշնամանալ
զենքերը վայր դնել – հանձնվել

3) Ընդգծված դերբայական դարձվածի շարադասությունը փոխել 2 ձևով:
Ձորապռնկի ժայռին թառած՝ արծիվը ակնդետ նայում էր գետի արծաթավուն ալիքներին:
Արծիվը ակնդետ նայում էր գետի արծաթավուն ալիքներին՝ ձորպռնկի ժայռին թառած:
Արծիվը՝ ձորպռնկի ժայռին թառած, ակնդետ նայում էր գետի արծաթավուն ալիքներին:

4) Գրել գունանուններ, որոնց արմատները բույսերի անուններ են:
Ծիրանագույն, վարդագույն, նարնջագույն, մանուշակագույն, գազարագույն, շականակագույն, դարչնագույն, յասամանագույն.


Առաջադրանքներ

1) Հետևյալ բառերը համառոտագրի՛ր։
Դար- դ․, դարեր- դդ․, եզակի- եզ․, կիլոգրամ- կգ, սանտիմետր- սմ, Ավետիք Իսահակյան- Ավ․ Իսահակյան, վայրկյան- վրկ․, ընկեր- ընկ․, միլիոն- մլն․, միլիարդ- մլրդ․, պարոն- պրն․/պ․, թվական- թ․, թվականներ- թթ․, ակադեմիկոս- ակադեմ․, պրոֆեսոր- պրոֆ․, կիլոմետր- կմ, սուրբ- ս․/սրբ․, օրիորդ- օր․, Հովհաննես Թումանյան- Հովհ․ Թումանյան, Գրիգոր Զոհրապ- Գր․ Զոհրապ

2) Լրացրու՛ շրջասույթները։
Բժշկության հայր- Հիպոկրատ, բիբլիական երկիր- Հայաստան, ավետյաց երկիր- Պաղեստին, Ավարայրի բլբուլ- Եղիշե, բոսֆորի հիվանդ- Թուրքիա, բուրգերի երկիր- Եգիպտոս, Գեղամա գեղեցկուհի- Սևանա լիճ, երաժշտության հայրենիք- Իտալիա, Զալցբուրգի ծաղիկ- Մոցարտ, ծիծաղի մայրաքաղաք- Գյումրի

3) Գրի՛ր տրված բայերի հրամայականի եզակի ձևերը։
Խոսել- խոսի՛ր, ուտել- կե՛ր, մոտեցնել- մոտեցրու՛, բարձրացնել- բարձրացրու՛, վախենալ- վախեցի՛ր, լինել- եղի՛ր, բերել- բե՛ր, ելնել- ե՛լ, թողնել- թո՛ղ, վեր կենալ- վե՛ր կաց

Առաջադրանքներ

Շարունակի՛ր պատմությունը 8-10 նախադասությամբ՝ հասցնելով ավարտուն տեսքի:
Ամառները հաճախ էի հանգստանում գյուղում: Մի օր մտա մեր մառանը՝ բահը վերցնելու: Սիրում էի ամռան երկար օրերին ծառերի տակերը փորփրել: Մառանի դռնով ներս մտա թե չէ, զարմացած կանգ առա, երբ տեսա մի մկան ուղիղ ոտքերիս առաջ։ Այն պարկած էր ու չէր շարժվում։ Սկիզբից կարծեցի սատկել է, բայց ոչ։ Մոտեցա ու սկսեցի ուսումնասիրել։ Փոքր էի, չէի վախենում ոչնչից։ Չհասկանալով, ինչ է պատահել, պապիկի կարիքը զգացի։ Նա, սակայն, ընդհանրապես չօգնեց ու որոշեցի գոնե մի փոքր պանիր տալ մկանը։ Ուտի, թե չուտի ինձ բոլորովին մեկ էր, բայց ուզում էի մի կերպ օգնել ու ինձ, ըստ պապիկի, չէր կարելի մկանը դիպչել։ Վերադարձա մառան ու այն դեռ հանգիստ պառկած էր նույն տեղում։ Պանիրը գետնին դնելու նույն վայրկյանին մուկը թռավ տեղից, փախցրեց պանիրը ու ճարպկորեն կորավ աչքիցս։

Առաջադրանք

Աշտարակի բարբառով գրված հեքիաթի այս հատվածը փոխադրիր գրական հայերենի։

Հ’առավօտը, լիսը վօր բ՛ացվէց, մէրս տավարը դուս հանէց, մի գ՛րվանքա բ՛ուրթ տվուց քվօրս, մի կտօր չօր հաց, գ՛նացինք։ Գնացինք, քվօրս շանց տվի քարափը, գ՛նաց կաննէց գ՛լխին, թէշին մանէց. էլի քարափը ծակվէց, թէշին ընկավ մէչը, կռացավ տէհավ, մի պառավ կնիկ նստած ա, բ՛արկացած ասէց. «Նա՛նի, թէշին տո՛ւր»։ Պառավն ասէց. «Վօրթի՛, հ’արի, վէ կալ, տար, յէս մէնձ կնիկ էմ, կարալ չէմ տէղիցս կաննիլ»։ Ախչիկը բ՛արկացած ասէց. «սրա դ՛ուռը վօ՞րդի ա»։ Ասէց. «Ձ՛օրի միչօվն հ’արի»։

Ախչիկը ձ՛օրի միչօվը վէր էկավ, տէհավ մի գաղի դ՛ուռ բ՛աց ա, նէքսէվ մտավ, կռացավ վօր թէշին վէ ունի, տէհավ, դուռը կա վօչ, ասէց. «Նանի՛, գուռը կօրցրի, հ’ո՞ւր ա»։ Նանն ասէց․ «Վօրթի, հըլա արի, բ՛ան պըտիմ ասիլ։ Գնաց պառավի կուշտը։ «Մի,— ասէց,— ավիլը վէ կալ, մէր տունը սրփա»։ Ախչիկը սրփէց պրծավ, պառավն ասէց, «Վօրթի՛, մէ՞ր տունն ա թամուզ, թէ՞ ձ՛է՞ր»։ Ախչիկը բ՛արկացած ասէց․ «Մէր տունը թամուզ ա, ձ՛էր տունը մուռտառ»։


Առավոտյան լույսը որ բացվեց, մայրս անասունը դուրս հանեց, մի գրվանքա բուրդ տվեց քրոջս, մի կտոր չոր հաց, գնացինք։ Գնացինք, քրոջս ցույց տվեցի քարափը, գնաց կանգնեց գլխին, իլիկը մանեց. նորից քարափը ծակվեց, իլիկը ընկավ մեջը, կռացավ տեսավ, մի ծեր կին նստած է, բարկացած ասաց. «Տատիկ, իլիկը տուր»։ Պառավն ասաց. «Զավա՛կս, արի, վերցրու, տար, ես մեծ կին եմ, չեմ կարող տեղիցս վեր կենալ»։ Աղջիկը բարկացած ասաց. «Սրա դուռը ո՞րտեղ է»։ Ասաց. «Ձորի միջով արի»։

Աղջիկը ձորի միջով ներքև իջավ, տեսավ մի գաղտնի դուռ բաց է, ներս մտավ, կռացավ, որ իլիկը բարձրացնի, տեսավ դուռը չկա, ասաց. «Տատի՛կ բա դուռը, ո՞րտեղ է»։ Տատիկն ասաց. «Զավա՛ս, արի մի բան պիտի ասեմ»։ Գնաց պառավի մոտ։ «Մի,- ավելը վերցրու, մեր տունը մաքրի»։ Աղջիկը մաքրեց վերջացրեց, պառավն ասեց «Զավա՛կս, մե՞ր տունն է մաքուր, թե՞ ձեր»։ Աղջիկը բարկացած ասաց. «Մեր տունը մաքուր է, ձերը՝ կեղտոտ»։